Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞վ փոխարինեց Խոսրով Կոտակին. ե՞րբ է գահակալել:
Խոսրով III Կոտակին հաջորդել է Տիրան Արշակունին։ Կառավարել է 338-350 թվականներին։
2. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը. ինչո՞ւ:
Տիրանը երկրի ներսում խնդիրներ ուներ տարբեր մարդկանց ու կաթողիկոսների հետ։ Բավականին դժվար էր աշխատել նրա հետ։ Նրա տղան ու նրա զավակները պատանդ էին ։ Օգտվելով առիթից, որ նա խնդիրներ ունի երկրի ներսում եւ բավականին թույլ է Ատրպատականի արքան Տիրանի աչքերը ածուխով դաղում է,որի պատճառով նա կուրանում է ու կառավարելն էլ արդեն դժվար է դառնում։
3. Ինչ ճակատագրի արժանացավ Տիրանը. ով փոխարինեց նրան:
Տիրան կուրանում է, ինչպես արդեն նշեցի ու նրան հաջորդում Արշակ II։ Կառավարել է 350-368թթ.։
4. Ներկայացրե՛ք Արշակ II–ին:
Արշակը հզոր արքաների շարքին է դասվում։ Նրա եղբորորդիները պատանդ են լինում, Գնելն ու Տիրիթը, բայց Ներսես Ա-ի միջնորդությամբ վերադառնում են հայրենիք։ Գնելն ամուսնանում է Փառանձեմը հետ, որին սիորկ էր նաև Տիրիթը ու նա տրամադրում է Արշակին Գնելի դեմ, ու սպանում են նրան։ Իսկ հետո Արշակը իմանում է խաբեության մասին ու սպանում նաև Տիրիթին։ Ինքն էլ ամուսնանում է Փառանձեմի հետ ու ունենում են Պապին։Արշակը Կոգովիտում հիմնում է Արշակավանը։ Արշակավանում նա թույլատրում է բնակվել բոլորին, անգամ հանցագործներին, որից նախարարները զայրանում են ու ավիրում քաղաքը։
5. Ո՞վ էր հայոց կաթողիկոսը Արշակ II–ի օրոք, և նրա միջնորդությամբ ովքեր վերադարձան Հայաստան:
Կաթողիկոսը Ներսես Ա-ն էր, ու նրա միջնորդությամբ վերադարձան Արշակի եղբորորդիները ` Տիրիթը ու Գնելը։
6. Ե՞րբ է հրավիրվել Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր:
7. Ի՞նչ ընթացք և ավարտ ունեցան Արշակ II–ի և նրա եղբորորդիների միջև հարաբերությունները:
Գնելն ամուսնանում է Փառանձեմը հետ, որին սիորկ էր նաև Տիրիթը ու նա տրամադրում է Արշակին Գնելի դեմ, ու սպանում են նրան։ Իսկ հետո Արշակը իմանում է խաբեության մասին ու սպանում նաև Տիրիթին։ Ինքն էլ ամուսնանում է Փառանձեմի հետ ու ունենում են Պապին։
8. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Արշակ II–ը:
9. Ինչպես ավարտվեց հայ–պարսկական պատերազմը:
10. Նկարագրեք Արտագերս ամրոցի պաշտպանությունը:
11. Ո՞վ էր Պապը: Երբ է նա գահակալել։
Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը:
Պապ թագավորը կառավարել է 370-374 թվականներին։ Եղել է բավականին հզոր արքա։ Պապին բավականին օգնում էր Մուշեղ Մամիկոնյանը, ով իմ կարծիքով բավականին խելացի զորավոր էր։ Հետաքրքրաշարժ է Պապի ժամանակ տեղի ունեցած Ձիրավի ճակատամարտը, որի ժամանակ Պապի զորքը 90.000 էր։ Պատերազմին հետևելու համար նա, Մուշեղը ու կաթողիկոսը բարձրանում են Նպատ լեռը։ Այդ ժամանակ Պապի զայրույթը Մուշեղի նկատմամբ թուլանում է։ Պապը զայրացել էր, քանի որ Մուշեղը պարսից արքա Շապուհի կանանց բաց էր թողել այն դեպքում, որ նրա մորը խոշտանգել էին հենց պարսիկները։ Պապը մահանում է 374 թվականին, թունավորում է խնջույքի ժամանակ Վաղես կայսեր հրամանով։
13. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պապը երկիրը հզորացնելու նպատակով:
Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփո խումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևո րականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զին վորական ծառայություն: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է:
14. Ո՞վ է հաջորդել Պապ թագավորին:
Պապ թագավորին հաջորդել է Վարազդատը (374-378)։ Նա Պապի ազգականն էր, հայտնի օլիմպիական խաղերի մասնակից։