Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Աշխարհագրություն

  1. Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
    Ֆիզիկական քարտեզներում տեսնում ենք, որ Հարավարևմտյան Ասիայի բարձրավանդակների շարքում Հայաստան
    աշխարհը պատկերված է որպես կենտրոնական դիրք գրավող տարածք, որը կրում է Հայկական լեռնաշխարհ անվանումը: Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական) բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է: Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքի նկարագիրը դրանով չի սպառվում: Նրա հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան է, հարավում` Միջագետքի դաշտավայրը, արևելքում` Կուր — Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս -արևմուտքում` Սև
    ծովը, իսկ հարավ -արևմուտքում` Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները:
  2. Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
    Հայոց պետականության հզորացման ու անկման ժամանակները հանգեցրել են երկրի քաղաքաաշխարհագրական ու տնտեսաաշխարհագրական դիրքի արմատական փոփոխությունների: Երբ Հայաստանը եղել է ծովային պետություն,
    ունեցել է բարեկամ հզոր հարևաններ և, գտնվելով Արևելքն Արևմուտքին կապող միջազգային առևտրական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի վրա` հզորացել է ու բարգավաճել: Դրան հակառակ, շատ հաճախ քաղաքաաշխարհագրական դիրքի փոփոխությունը պետության ու ժողովրդի տառապանքների պատճառ է դարձել: Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, զրկված է եղել ծովային սահմաններից, Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի հարևանների համար դարձել է մրցակցության և տևական պատերազմների թատերաբեմ: Նվաճվել ու թալանվել է նրանց կողմից, զրկվել է պետական անկախությունից, իսկ ժողովուրդը ենթարկվել է ճնշման և բռնագաղթի: Այսօր, հարյուրամյակների ընդմիջումից հետո, հայ ժողովուրդը կարողացել է իր անկախությունը վերահաստատել որպես միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություն ու
    միջազգային հանրության լիիրավ անդամ և գոյություն ունենալ իր պատմական բնատարածքի շուրջ 10%-ն ընդգրկող սահմաններում:
  3. Քարտեզներից օգտվելով նշի՜ր
    • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
    • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
    • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
    • Նշիր նաև լեռան բարձրությունը
    • Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը և Արարատ լեռ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: