Արշակավան քաղաքի մասին պատմիր որպես ականատես:

Արշակ Բ-ն կառուցեց Արշակավանը

Արշակ Բ–ի արքայական հատուկ հրովարտակով Արշակավանում բնակվելու իրավունք է տրվում տերերի ձեռքից փախած «ծառաներին», խիստ հարստահարվող պարտապաններին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր ենթակա էին հետապնդման ու հալածանքի։ Խորենացու ասելով Արշակավանի կառուցումը պարզապես ուղղված էր նախարարների շահերի դեմ։ Նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր ա) նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը, բ) նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը գ) շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար։ Արշակավանը երկար կյանք չունեցավ 5-6 տարի,ըստ պատմիչների այնտեղ սպանդել են քսան հազար հոգուց ավել մարդ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы