Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

մայրենի

Գործնական քերականություն

Գոյական անուն (գոյականին վերաբերում են առաջին երկու առաջադրանքները)

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկբուժումմուրճհոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

 1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողության կորստի պատճառ դառնալ:

Աշխատող հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթուղու աղմուկը, բարձրաձայն խոսելը։

Կարելի է ենթադրել, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի վրա է շատ:

Գիտնականները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:Բժշկության խորհրդանիշը եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը և ժամանակը երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադանք ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ուրախությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3.Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք,Շնորհք , մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել: Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր: Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ թող տեսնեն, թե ինչեր ես անում

Նախօրոք մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը: ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

5. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժիում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա վառվռում են

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր գնալ, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին․

Սպասենք, մինչև ջուրը կտրվի

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

իջնել, կռանալ, խոնարհվել, թեքվե, ծռվել․

սահմանել,հաստատել,որոշել,կարգել

հափշտակել,շորթել,հոշոտել,գողանալ,խլել,կորզել

շռայլել,քամուն տալ, ծախսել,մսխել,վատնել

բզկտել,ծվատել․պատառոտել,պոկել․գզգզել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: