Քիմիական տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I) անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Ֆտորը և քլորը դեղնա-կանաչ գույնի գազեր են։ Բրոմը մուգ կարմիր գույնի հեղուկ է, իսկ յոդը կոշտ բյուրեղանման մուգ մոխրագույն նյութ։
Հունարենից թարգմանությամբ հալոգեն նշանակում է աղ ծնող։ Նման անվանումը բխում է այն փաստից, որ հալոգենները մետաղներին միանալիս աղեր են առաջացնում։
Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9:
Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում
Քլորի վալենտականությունը երբ մեկ է օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է։ Երբ երեք է՝ +3, +5, +7:
Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։
- Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
- Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
- Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
- Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։
- Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:
Քլորի և նրա միացությունների կիրառությունը
Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում:
Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում։ Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ: