Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու ձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթա մասը նույնպես քարածածք է : Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքիլանջի խորխորատը, …