Մաշկի նշանակությունը:Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ: ՈւշադրությունՄաշկի գործառույթներ են՝ 1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ: 2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: 3. Արյան պահուստային և զգայնության օրգան է: 4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է …
Կենսաբանություն
Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերըԱրտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում …
Կենսաբանություն
Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթներըՄարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի …
Կենսաբանություն
Շնչառական շարժումներ, թոքերի կենսական տարողություն:Լրացուցիչ աշխատանք:Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես էփոխվում: Հիﬓավորե՛ք շնչառական գործընթացիարագությունը.1. հաճախ2. դանդա ղ3. խորըԻրավիճակներա) Միջավայրում CO2-ի շատացումբ) Դրական զգայական իրավիճակգ) Արյան ﬔ ջ O2-ի նվազումդ) Քնած ժամանակե) Սառը ջրի ﬔ ջ ընկղմվելիսզ) Անձրևից հետոէ) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետոը) Բացասական զգայական իրավիճակ Լրացուցիչ աշխատանք: Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն …
Կենսաբանություն
Շնչառության նշանակությունը: Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթներըՇնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի …
Կենսաբանություն
Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրամասերըԱրյան գործառույթները: Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի …
Մկանների կառուցվածքը և նշանակությունը
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի …
Կենսաբանություն
Լսողական վերլուծիչԼսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:Լսողական օրգանի կառուցվածքը Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված …
Կենսաբանություն
Կատարակտ Կատարակտը 65%, կամ ավելի քան 22 միլիոն դեպքերում հանդիսանում է կուրության պատճառ, իսկ գլաւկոման՝ 6 միլիոնի դեպքում։ Կատարակտը դա բնածին և մանկական պաթոլոգիա է, որը իրենից ներկայացնում է բյուրեղային ոսպնյակի գոռշացում կամ պղտորում և հանդիսանում է ներարգանդային ինֆեկցիաների, մետաբոլիկ հիվանդությունների և գենետիկորեն փոխանցվող համախտանիշների հետևանք։ Կատարակտը հանդիսանում է մանկական և մեծահասակների կուրության հիմնական պատճառ, …
Կենսաբանություն
Տեսողական վերլուծիչ Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (70−90 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ: Աչքի …