Կետադրել տեքստը՝
Հայոց հինավուրց սրբազնագույն գետը Եփրատը, կամ Արածանին սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը ` ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը։