Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քիմիա

<<Ազոտ։ Փոսֆոր>>

Առաջադրանքներ

Մենդելևի պարբերական համակարգի VA խումբը կոչվում է ազոտի ենթախումբ։ Այդ ենթախմբի մեջ մտնում են ազոտը (N), ֆոսֆորը ( P ), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi): Այդ խմբի տարրերից առավել մեծ նշանակություն ունեն ազոտը և ֆոսֆորը։

*- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:

Ազոտի քիմիական նշանը ՝ N, ազոտը պարբերական համակարգի 5-րդ խմբի և 2-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 7, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 14 է, վալենտականությունը 3 է։

Ֆոսֆորի քիմիական նշանը ՝ P, ֆոսֆորը պարբերական համակարգի 5-րդ խմբի 3-րդ պարբերության տարր է։ Կարգաթիվը ՝ 15, իսկ հարաբերական ատոմային զանգվածը ՝ 31:

*- Ազոտ պարզ նյութի բանաձևը, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, օդի բաղադրությունը:

Ազոտ պարզ նյուլի բանաձևը ՝ N2 է, նրա մոլեկուլը երկատոմ է։ Ազոտը անհոտ, անհամ և ջրում քիչ լուծվող գազ է։ Ազոտը -195,8 C անգույն հեղուկ է, -209,86 C ազոէը պնդանում է ձյան տեսքով։ Սովորական պայմաններում ազոտը քիմիապես ակտիվ տարր չէ, ինչը հիմնականում պայմանավորված է մոլեկուլում առկա կովալենտային ոչ բևեռային երեք կապերով, որոնց ճեղքման համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում։ Ազոտը քիմիական նյութերի ճնշող մեծամասնության հետ փոխազդում է միայն ՝ տաքացման, ճառագայթման, էլեկտրական պարպման պայմաններում։ Օրինակ ՝ ազոտը միանում է ջրածնին և առաջացնում է ամոնիակը (NH3): Ազոտը ջրածնի հետ փոխազդում է ոարձր ճնշման տակ (200-1000մթն), 450-500 C ջերմաստիճանում։

3H2+N2=2NH3

Տաքացման պայմաններում ալհալիական և հողալկալիական մետաղները ու ազոտը փոխազդում են ՝ առաջացնելով նիտրիդներ, որոնք իոնային միացություններ են, իսկ լիթիումը և ազոտը փոխազդում են ցածր ջերմաստիճաններում։

6Li+N2=2Li3N

* — ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

Ազոտի օքսիդները իրենցից ներկայացնում են անօրգանական միացություններ ՝ ազոտի ու թթվածնի միացությամբ։ Ազոտական թթուն գրգռող և սուր հոտով, անգույն հեղուկ է։ Այն ուժեղ թթու է և օժտված է թթուների հատկություններով։ Փոխազդում է ՝ հիմնային օքսիդների, աղերի, հիմքերի ու ամոնիակի հետ։

* — Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր, հատկությունները: * — Օրթոֆոսֆորական թթուն և նրա աղեը։

Սպիտակ ֆոսֆորը անգույն և դեղնավուն նյութ է, որը փայլում է մթության մեջ, չի լուծվում ջրի մեջ և կարծես թե ունենա սխտորի հոտ։ Սպիտակ ֆոսֆորը թունավոր է և տալիս է դժվար բուժիչ այրվածքներ։ Կարմիր ֆոսֆորը մուգ կարմիր փոշոտ նյութ է։ Չունի հոտ և չի փայլում։ Այն թունավոր չէ։

*- Ազոտական և ֆոսֆորական

պարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ է, որոնց մտցնում են հողի մեջ բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութի թվին են պատկանում ամիդային, ամոնիակայաին և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմների։ Առաջաին շաբաթում պարարտանյութի 70%-ը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր և միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։

Ֆոսֆորական պարարտանյութերը ՝ անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1.- Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված են ՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi):

2.-Ո՞ր տարրի մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

3.- Ինչո՞ւ են ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական տարրեր…

Որովհետև կենսական են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր և դրանով էլ ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը։ Ահա թե ինչու են ազոտն ու ֆոսֆորը համարվում կենսական տարրեր։

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար…

Անհրաժեշտ են ՝ լավ հող, ջուր, լույս և բարենպաստ պայմաններով միջավայր։

5.- Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Որպեսզի բույսերը բնականոն ձևով աճեն։

*6. Ւ՞նչ է պարարտանյութը….

Պարարտանյութը այն է, որ բույսերին օգնում է աճել լավ պայմաններում և ապահովում է բույսերի աճը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: