1․ Գտնել յուրաքանչյուր նախադասաության բաղադրիչ նախադասությունների քանակը՝ ցույց տալով ստորոգյալները։
2․ Ձևաբանորեն վերլուծել նախադասությունները։
3․Շարահյուսորեն վերլուծել նախադասությունները։
Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:
ինձ — անձնական դերանուն,
նույն- ցուցական դերանուն
օրն — գոյական, եզ. թիվ, որոշյալ, իր, հասարակ, բա արտաքին հոլովում
տեղավորվեցին- բան, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, 3ըդ դեմք հոգնակի թիվ
մի —
տան — գոյական, եզ թիվ, հասարակ, իր,անորոշ, ա ներքին հոլովում, սեռ հոլով
մեջ- կապ
որտեղ — հարաբերական դերանուն
եւ
պիտի ապրեի — բան, հարկադրական եղանակ, անցյալ, 1 դեմք, եզ թիվ
տերը — գոյական, եզ թիվ, հասարակ, անձ, որոշյալ, ոջ արտաքին հոլովում
Օհան ապերը — գոյ, հատուկ, անձ, եզ թիվ, որոշյալ, ո ներքին հոլովում