Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քիմիա

*1-Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>(տես՝ իմ բլոգում՝ <<9-րդ դաս. փետրվար 2022)

*2- Ամփոփելու ենք փետրվարին իրականացված երկու հատ նախագծերը՝<<Կենդանի օրգանիզմի քիմիան>> և <<Հալոգենները>>

*3-Իրականացնելու ենք նախագիծ` <<Ազոտ։ Փոսֆոր>>  

Նախագծի բովանդակությունը.

  • 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։
  • Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը։
  • Ազոտ, ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։
  • Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր։ Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։
  •  Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Թեմատիկ  հարցեր և վարժություններ.   

*1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5-֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները  ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. ..

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ. …

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի համար….

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութը. ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

*6. Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1. Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

Մենդելեևի պարբերական համակարգի V խումբի գլխավոր ենթախումբը կոչվում է ազոտի ենթախումբ, որի մեջ ընդգրկված են ազոտ` N, ֆոսֆոր` P, արսեն` As, ծարիր` Sb, և բիսմութ` Bi, տարրերը: Դրանք բոլորն էլ   արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական էլեկտրոն:        

*2. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞ .թե `ֆոսֆորի՞. ինչո՞ւ. ..

    Մենդելեևի պարբերական համակարգի 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ատոմի շարավիղը կարգաթվի մեծացման հետ մեծանում է, ուստի փոքրանում է էլեկտրաբացասականությունը և, բնականաբար, մետաղական հատկությունները մեծանում են: Ահա թե ինչու ազոտը և ֆոսֆորը տիպական ոչ մետաղներ են, արսենն ու ծարիրը նաև մետաղական հատկություներ են ցուցաբերում, իսկ բիսմութը մետաղ է:Չնայած նրան, որ ազոտն էլ  և ֆոսֆորն էլ  տիպական ոչ մետաղներ են, ֆոսֆորի ատոմի շարավիղը կարգաթվի մեծացման հետ կապված ավելի մեծ է,ուրեմն՝ մետաղական հատկությունները մի փոքր ավելի մեծ են:

*3. Ազոտը  և ֆոսֆորը համարվում են կենսական տարրերինչո՞ւ. …

Կենսական տարեր են կոչվում այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որից կազմված են կենդանի օրգանիզմները  և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: Ազոտը և ֆոսֆորն ունեն այդպիսի հատկություններ և,այդ պատճառով համարվում են կենսական տարր:

*4. Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտբույսի աճի համար….

Բացի արևի լույսից, ածխաթթու գազից, թթվածնից ու ջրից գոյություն ունեն 13 կարևորագույն սննդատարրեր բույսի աճի համար: Դրանք բաժանվում են . Մակրոտարրեր – N, P, K (ազոտ, ֆոսֆոր, կալիում),

Մեզոտարրեր – Ca, Mg, S (կալցիում, մագնեզիում, ծծումբ),

Միկրոտարրեր – Fe, B, Mn, Zn, Cu, Mo, Cl (երկաթ, բոր, մանգան, ցինկ, պղինձ, մոլիբդեն, քլոր):

*5. Ւ՞նչ  է  պարարտանյութըինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

     Պարարտանյութերը  այն օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։

      Բույսերի բնականոն աճի ու զարգացման համար անհրաժեշտ են քիմիական տարրեր, որոնցից կարևոր է կալիում, ազոտ, ֆոսֆոր, ածխածին, թթվածին և ջրածին։ Որոշ քանակություններով կալցիում, մագնեզիում, երկաթ։

     Ազոտային պարարտանյութերն անհրաժեշտ են բոլոր մշակաբույսերին։Որպես հանքային ազոտային պարարտանյութեր՝կիրառվում են ամոնյակը, ազոտային թթվի աղերը։

     Ազոտական թթվի աղերից` նիտրատներից առավել կարևոր նշանաակություն ունեն կալիումի, ամոնիումի և կալցիումի նիտրատները, որոնց կոչում են սելիտրաներ:

  Կալիումի նիտրատն սպիտակ, բյուրեղային, ջրում լավ լուծվող նյութ է։

  Ամոնիումի նիտրարը ջրում լավ լուծվող, սպիտակ, բյուրեղային նյութ է։

Ֆոսֆորի պակասի դեպքում բույսերի բնականոն աճը խաթարվում է։Հողում ֆոսֆոր անբավարար քանակությունը հատկապես ազդում է հացահատիկային մշակաբույսերի վրա։ Ֆոսֆոր պարունակող պարարտանյութերը լինում են տարբեր։ Ֆոսֆորի միացությունների մեծ մասը ծախսվում է ֆոսֆորական պարարտանյութերի համար: Որպես պարարտանյութ օգտագործվում են մանրացված ֆոսֆորը, որը կոչվում է «ֆոսֆորային ալյուր»,  «Սուպերֆոսֆատ» պարարտանյութը,«Կրկնակի սուպերֆոսֆատ», «Պրեցիպիտատ»-

Օգտագործվում է նաև «նիտրոֆոսկ» պարարտանյութը, որը պարունակում է ազոտ, ֆոսֆոր և կալիում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: