Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Քիմիա

<<Աղաթթվի քիմիական հատկությունները>>։ Լաբորատոր փորձ

Լաբորատոր փորձեր՝ <<Աղաթթվի քիմիական հատկությունները>>

Փորձ 1. Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային միջավայրում:

Փորձ 2. Ցինկի քլորիդի ստացումը`տեղակալման ռեակցիայի օգնությամբ` ցինկի և աղաթթվի փոխազդեցությամբ: Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը և որոշեք. ա) ռեակցիայի հետևանքով ստացված աղի զանգվածը (գ), բ) անջատված ջրածնի ծավալը ( լ, ն.պ. ),եթե փորձի համար վերցրել եք m գ մետաղ:

Փորձ 3. Իրականացրեք չեզոքացման ռեակցիա նատրիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ նատրիումի քլորիդի զանգվածը (գ), եթե փորձի համար օգտագործել եք նատրիումի հիդրօքսիդի 10 գ 10%-անոց լուծույթ:

Փորձ 4. Իրականացրեք փոխանակման ռեակցիա նատրիումի հիդրոկարբոնատի(խմելու սոդա) և աղաթթվի միջև: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հաշվեք ռեակցիան իրականացնելու համար անհրաժեշտ նատրիումի հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի ռեակցիայի հետևանքով անջատվի 0,05 մոլ ածխաթթու գազ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: