Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

Սարդուրի I — Ք․ ա․ 835-825

Իշպուինի- Ք․ ա․825- 810թթ․

Մենուա- Ք․ ա․ 810-786թթ․

Արգիշտի I-Ք․ ա․ 786-764թթ․

Սարդուրի II — Ք․ ա․764-735թթ․

Ռուսա I — Ք․ ա․ 735-710թթ․

Արգիշտի II- Ք․ ա․ մոտ 710-685թթ․

Ռուսա II — Ք․ ա․ 685-645թթ․

Սարդուրի III — Ք․ ա․ 643թ․

Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք․ ա․ 830- ական թվականներին նկատելի էին մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված էին համադաշնություններ կազմած մանր կազմավորումներ; Ամենամեծը Էթիունին էր, և կաին ևս 2 համադաշնություննէր ՝ Դիաուխի և Նաիրի; Վանի թագավորության մայրաքաղաքն էր ՝ Տուշպա Վանը; Այն հիմնադրվել է Սարդուրի առաջինի կողմից ,բայց ուրիշ արքաներ նույնպես շարունակել են շենացնել մայրաքաղաքը; Սարդուրի առաջինը բավականին հզոր և խելացի էր; Նա դիմակայել է Ասորեստանցիներին և դրա համար ն աիրեն ասուրերեն գրված արձանագրություններում կոչում է Նարիր երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա; Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունրը կոչվում էր Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում Նարիր և Բիայնիլի; Գիտության մեջ ՝ Վանի թագավորություն; Աստվածաշնչում ՝ Արարատյան թագավորություն;

Իշպունինի արքան է գահ բարձրանում, ով Սարդուրի առաջինի որդին էր; Նրանք կաիելի է ասել նաև,որ միասին էին կառավարում; Իշպուինին կատարել է գրային, ռազմական, կրոնական բարեփոխումներ; Ստեղծել է պանթեոն; Արձանագրություն է թողել Խալդի դարպասի վրա,որը հետագայող կոչվեց նաև Մհերի դուռ; Ք․ ա․ 820-ականներին նա ընդլայնել է տարածքները միավորելով Արդինի- Մուսասիրը;

Իշպուինիից հետո գահակալում է ՝ իր որդի ՝ Մենուան; Երկիրը տնտեսապես աճում է և բավականին նշանավոր է Մենուայի ջրանցքը ՝ 72 կմ։ Նաև Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ ՝ Մենուախինիլին։ Նա հարկատու է դարձնում Մելիտեա թագավորությունը; Ապա Մանա թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը; Մենուան խոշորագույն հաղթանակներ է տանում և երկիրը դարձնում գերտերություն։

Մենուայից հետո գահակալում է ՝ Արգիշտի առաջինը; Արգիշտին բավականին մեծ հաղթանակներ է ունենում և իր որոք Վանի թագավորությունը դարձնում աշխարհակալություն։ Ք․ ա․ 782 թվականին Վանի զորքերը շարունակում են հաղթարշավը դեպի Ալիշտու ՝ Աղստևի հովիտ և նույն թվականին հիմնադրվում է Էրեբունի ամրոցը։ Արգիշտիի նվաճումներից ամենանշանավորներից էր Բաբելոնիայի նվաճումը։

Արգիշտիից հետո գահակալում է Սարդուրի երկրորդը։ Նրա առաջին արշավանքները նպատակ ունեին սահմանային երկրամասներում վերահաստատելու Վանի տերության իշխանությունը։ Այնուհետև Սարդուրի երկրորդը արշավում է Մանա երկրի վրայով հարավ ՝ կրկնելով հոր ՝ Արգիշտի առաջինի բացառիկ արշավանքն Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոն։ Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից Ծոց։ Այնուհետև Սարդուրի երկրորդն հասնում է նոր հաջողության․ Վանի թագավորներից նա է առաջինը,որ դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան։ Սարդուրիի օրոք տերության սահմանները հասնում էին ՝ հյուսիսում ՝ Սև ծով, հյուսիս- արևելքում ՝ Կուր գետ, արևելքում ՝ Կասպից ծով, արևմուտքում ՝ Փոքր Ասիական կենտրոնական շրջան, հարավում ՝ Պարսից ծոց, և հարավ- արևմուտքում ՝ Միջերկրական ծով։ Սարդուրի երկրորդի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում․ նա սկսում է վերացնել կախյալ թագավորությունները ՝ վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության։

Ձագրոսյան լեռներով դեպի հարավ ՝ մինչև Բաբելոն արշավանքներով Վանի վերությունը երեք կողմից շրջափակել էր Ասորեստանը։Եթե հաջողվեր նար Սիրիայի տարածքով ու Եփրատի ավազանով հաղթարշավը մինչև Բաբելոն, կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը։ Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց։ Ք․ ա․ 743թ․ Թիգլաթպալասար երրորդը կարողացավ կասեցնել Վանի տերության ՝ Եփրատի հովտեվ դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց ՝ Ք․ ա․ 735 թ․ , Թիգլաթպալասար երրորդը ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրվել իհարկե չհաջողվեց, բայց նա վերականգնեց իր դիրքերը ՝ կրկին դառնալով Վանի գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում։

Սարդուրի երկրորդի որդին ՝ Ռուսա առաջինը գահ բարձրացավ դժվարին մի իրավիճակում։ Նա կատարեց պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։ Ռուսա առաջինը արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան՝ այնտեղ վերակառուցելով 2 խոշոր ամրոցներ և անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Արդինի- Մուսասիրը Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր, նրա սրբազան քաղաքը։

Ք․ ա․ 719 թ․ Ռուսա առաջինի հարավային արշավանքները հանգեցրին Ասորեստանի նոր արքա Սարգոն երկրորդի հետ բախման։ Զարգացնելով հաջողություն ՝ Ռուսա առաջինը արշավեց դեպի արևելք ՝ նվաճելով մինչև Կասպից ծով ընկած նոր տարածքներ։ Ք․ ա․ 716թ․ աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը ՝ ասպատակելով Վանի թագավորության տարածքները։ Օգտվելով դրանից ՝ Ք․ ա․ 714 թ․-ին գարնանը Սարգոն երկրորդը արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ մեծ հաջողություններ,բայց վերադարնալիս մտավ Արդինի- Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը։

Ռուսա առաջինին հաջորդում է նրա որդի ՝ Արգիշտի երկրորդը։ Բիայնիլի-Ուրարտու-Արաարատի վերջին ականավոր տիրակալը Ռուսա երկրորդն էր։ Նա շարունակեց կառավարման համակարգի բարեփո խումը՝ համադաշնությունների համա կարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման տարաձևին: Զարկ տրվեց քաղաքաշինությանը, հիմնվեցին կամ վերակառուցվեցին բազմաթիվ ամրոցներ: Անցկացվեցին նոր ջրանցքներ, զարգացան արհեստ ներն ու առևտուրը:

Ք. ա․ 660–ական թթ. սկզբին կրկին սրվում են հարաբերությունները Ուրար տուի և Ասորեստանի միջև: Այդ ժամա նակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են Վանի տերու թյունից սպասվող սպառնալիքի մասին: Վանի տիրակալը հիշատակվում է կիմեր ների հետ Ասորեստանի դեմ թշնամա կան գործողություններ ծրագրելիս:

Ռուսա II–ը կիմերների դեմ ռազմա կան պայքար չմղեց, այլ դիմեց դիվանա գիտական հնարքի: Նրան հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարա բերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: Կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարած քում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք։ Ռուսան կարողացավ Փոքր Ասիայի տարածքից կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ:

Ք. ա. 650–ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև: Ուրարտուի դեմ ռազմական գործո ղություններ սկսեցին հյուսիսից հայտն ված նոր հակառակորդները՝ սկյութները։ Ասորեստանի և Վանի թագավորության պատերազմը, հավանաբար, ավարտվել է նրանց միջև բարեկամության ու խաղա ղության պայմանագրով:

Ռուսա II–ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց ժամանակ պետությունը թուլացել էր: Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III–ն է, որն ասորեստանյան արձանագրություննե– րում հիշատակվում է Ք.ա. 643 թ.։

Աղբյուրը ` Հայոց պատմության դասագիրք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: