Ֆիզիկայի տնային առաջադրանք
Հարցեր
1. Ի՞նչ է էլեկտրական Հոսանքը։
2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ էլեկտրական Հոսանքի գոյություն համար։
3. Մետաղների ներսում որ մասնիկներն են հոսանքակիրներ։
4. Թվարկեք էլեկտրական Հոսանքի ազդեցություն դրսևորումները։
1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք:
2. Նախ պետք է նյութը լիցքավորված ազատ մասնիկներ ունենա (հոսանքակիրներ), որոնք կկարողանան ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Եվ հետո այդ մասնիկների վրա մի որոշ ուժ պետք է ազդի ու ստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
3. Հոսանքակիրներն ազատ էլեկտրոններ են մետաղների մեջ:
4. Հոսանքի ջերմային ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է:
Հոսանքի քիմիական ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ նրանց մեջ գտնվող նյութերն անջատվում են և նստում լուծույթի մեջ սուզված մետաղական հաղորդիչների մակերեսի վրա:
Հոսանքի մագնիսական ազդեցություն – Հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում, ձեռք է բերում մագնիսական հատկություններ:
Հոսանքի կենսաբանական ազդեցություն – Հոսանքը կենդանու մարմնով անցնելու դեպքում կենդանու մկանների կծկում է առաջացնում: