Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

իրավունք

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքից դուրս գալու), նախքան դրա ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, այդ մասին առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է: Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի  14-րդ հոդվածից բխում է, որ աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրի կնքմամբ կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։ Աշխատանքային պայմանագրի կնքմամբ և աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելով՝ գործատուն և աշխատողը որպես կանոն նախատեսում են երկարատև համագործակցություն, հատկապես այն դեպքերում, երբ կնքվում է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այնուամենայնիվ, աշխատանքային պայմանագիրը լուծվում է, աշխատանքային հարաբերությունները՝ դադարում։ Աշխատանքային պայմանագրի լուծումը դադարեցնում է դրա գործողությունը, ըստ այդմ՝ դադարում են նաև դրա հիման վրա ծագած աշխատանքային հարաբերությունները։ Մասնագիտական գրականության մեջ առաջանում են տերմինաբանական խնդիրներ։

Որոշ տեսաբանների կարծիքով «աշխատանքային պայմանագրի դադարում»  հասկացությունը, որն օգտագործվում է աշխատանքային օրենսդրության մեջ, հանդիսանում է առավել լայն հասկացություն։ Այն ընդգրկում է աշխատանքային պայմանագրի լուծման բոլոր հիմքերը և ներառում է ինչպես այն դեպքերը, երբ աշխատանքային պայմանագիրը գործողությունը դադարեցվում է կողմերի կամ կողմերից մեկի նախաձեռնությամբ, այնպես էլ այն դեպքերը երբ կողմերի կամքից անկախ հանգամանքերով աշխատանքային հարաբերությունները դադարում են։ «Աշխատանքային պայմանագրի դադարեցում» հասկացությունն իր մեջ ընդգրկում է պայմանագրի լուծման այն հիմքերը, որոնց դեպքում առկա է աշխատանքային պայմանագրի կողմերի՝ աշխատողի և գործատուի կամքը ։ Ա. Ն. Միրոնովան նշում է, որ «աշխատանքից ազատում» հասկացությունը օգտագործվում  է հիմնականում իրավակիրառ պրակտիկայում այն դեպքերում, երբ նախաձեռնող կողմը հանդիսացել է աշխատողը։

1. Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:

Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային oրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

2. Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն oրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

3. Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:

4. Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

5. Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: