Վարչական իրավախախտում
(վարչական զանցանք), վարչական պատասխանատվություն առաջացնող հակաիրավական գործողություն (անգործություն), որով խախտվում են պետության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օրինական շահերը, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների բնականոն աշխատանքը, պետական և հասարակական անվտանգությունը։ Հանցագործությունից տարբերվում է հանրության համար նվազ վտանգավորությամբ։