Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն


1901-1914 թվականներին կատարված իրադարձությունները:

Հայերի բարենորոգումերը 1912-1914:

Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի մայիսյան ծրագրի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա. առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Ավազ)) ստեղծել մի նահանգ։ Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ։ Նրան էր պատկանելու նահանգի ամբողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը։ Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը։ Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդականներ (3 մուսուլման և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մուսուլմաններն ու քրիստոնյաները ունենալու էին հավասար տեղեր։ Այս սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ, ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան։ Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին երեք հիմնական լեզուներով (թուրքերեն, հայերեն, քրդական)։ Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնել իր մասնավոր դպրոցները (մայրենի լեզվով) և կառավարել դրանք։ Անձեռնմխելի էին համարվում 1860-ի ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները։ Նախատեսվում էր նաև արձակել քրդական «համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մուսուլմաններ) բնակեցումը հայկական նահանգում։ Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը։

Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս, ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմացան ռուսական նախագծի հիմնական դրույթներին (միասնական հայկական նահանգի ստեղծում, ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնությամբ, նահանգական ժողովում և պաշտոնների բաշխման ժանամակ հավասարության սկզբունքի կիրառում և այլն)՝ առաջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությունից։ Այսպիսով բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում սկսեց տեղի տալ։ Ի վերջո Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվելով սկսված առաջին համաշխարհային պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը (տես նաև Ռուս-թուրքական համաձայնագիր 1914)։

Ռուս — ճապոնական պատերազմը 1904-1905:

Ռուս-ճապոնական պատերազմ (8 փետրվարի 1904 – 5 սեպտեմբերի 1905), ռազմական հակամարտություն Ռուսական կայսրության և Ճապոնական կայսրության միջև Մանջուրիայում և Կորեայում իմպերիալիստական մղումների համար։ Ռազմական հիմնական գործողությունները տեղի են ունեցել Հարավային Մանջուրիայի Լիաթոնգ թերակղզում, Մուկդենում և Կորեայի, Ճապոնիայի շրջակա ծովերում ու Դեղին ծովում։

Ռուսաստանը փնտրում էր տաք ջրային նավահանգիստ Խաղաղ օվկիանոսում իր նավատորմի և առևտրի համար։ Վլադիվոստոկը գործում էր միայն ամռանը, մինչդեռ Պորտ Արթուրը Լյույշուն պրովինցիայում վարձակալվեց Ռուսաստանի կողմից Չինաստանից և կգործեր ամբողջ տարին։ 1895 թվականին ավարտված Առաջին ճապոնա-չինական պատերազմից հետո, ռուսների և ճապոնացիների հարաբերությունները կտրուկ վատացել էին։ 16-րդ դարից սկսած Իվան Ահեղի ժամանակներից Ռուսաստանը նվաճողական քաղաքականություն էր վարում հեռավոր արևելքում և Սիբիրում։ Որպես փոխզիջման տարբերակ Ճապոնիան առաջարկեց ճանաչել ռուսների իշխանությունը Մանջուրիայիում,  փոխարենը ռուսները պետք է ճանաչեին Կորեան Ճապոնիայի կախյալ տարածք։ Ռուսները մերժեցին և համարեցին Կորեայի 39-րդ միջօրեականը չեզոք գոտի Ռուսաստանի և Ճապոնիայի միջև։ Ճապոնիայի կառավարությունը ռուսների դիրքորոշումը համարեց իր հետաքրքրություններին սպառնալիք և ընտրեց պատերազմի ճանապարհը։ Բանակցությունների փակուղի գնալուց հետո 1904 թվականին Ճապոնիայի նավատորմը անսպասելի հարձակվեց Ռուսաստանի արևելյան նավատորմի վրա Պորտ Արտուրում։

Ռուսաստանը բազմաթիվ պարտություններ կրեց Ճապոնիայից, սակայն Նիկոլայ II-ը գտնում էր, որ ռուսները դեռ հաղթանակ են տանելու և որոշեց մնալ պատերազմի մեջ, սակայն ևս մի քանի ծովային ճակատամարտերում պարտություն կրելուց հետո համաձայնեց խաղաղության պայմանագիր կնքել։ ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի նախաձեռնությամբ կնքվեց Պորսմուտի պայմանագիրը։ Ճապոնացիների անսպասելի հաղթանակը զարմացերց աշխարհի գերտերություններին։ Արդյունքում փոփոխվեց Արևելյան Ասիայի ուժային դասավորությունը և Ճապոնիան դարձավ գերտերություն։ Գիտնականները դեռևս բանավիճում են պատերազմի պատմական նշանակության վերաբերյալ։

1901 թվական

Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

Ռուսական հեղափոխություն

1905 թվականի հունվարի 9-ին (22) Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

Բախումներն ընդգրկեցին հայաբնակ, բայց և թուրքաշատ Ելիզավետպոլի նահանգը։ Բախումներ տեղի ունեցան Բանանց, Գետաբեկ և այլ գյուղերում, Գանձակ և Շուշի քաղաքներում։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն իր վրա էր վերցրել նորաստեղծ Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։ Շուշիում տեղի ունեցան արյունալի բախումներ, որից հետո քաղաքից հեռացավ ինչպես հայ, այնպես էլ իսլամադավան բնակչության մի զգալի հատված։ Ազգային բախումները հասան նաև Երևանի նահանգ. Նախիջևանի գավառի 52 խառը բնակչությամբ գյուղերից 47-ը ենթարկվեցին հարձակումների, որոնցից 19-ը արդյունքում լքվեցին։ Նախիջևան քաղաքում սպանվածների թիվը հասավ 239-ի։ Հետագայում հայերը հարձակվեցին թաթարական մի գյուղի վրա և կազմակերպեցին 39 մարդու սպանդ։ Ավելի ուշ Բաքվում հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորեր և նավթագործարաններ։ 1905 թվականի աշնանը ընդհարումների ալիքը հասավ հայաշատ Թիֆլիս քաղաք. հայկական ինքնապաշտպանությունը գլխավորեց Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան)։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։

1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: