Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Մայրենի

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

ավել- շատ, հատակը սրբելու առարկա

գոլ- ֆուտբոլի գոլ, գոլ ջուր

խմորում- թխվածքի խմոր, քիմիական խմորում

յուղում,դետալների յուղում,խոհանոցային յուղ կերակուրների համար

կարող- շորեր կարող մարդ, ունակություններ ունեցող

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ- շենքի բարձր հարկ,
2. ավել գնել
3. ոչխարի հոտ — ոչխարների խումբ,ոչխարի վրայից եկող բույր
4. մետաքսի կտոր-
5. Նա ջրում է
6. Նա գնում է- գնում է ա կետից դեպի բ կետ, գնում է հաց
7. Խավարում է-

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Ես սիրում եմ իմ մայրիկին:սեր (զգացմունք)

Կաթը սեր ունի:սեր (կաթի երեսի թանձր շերտ)

Ուսուցչուհին թելադրելիս ասաց,որ կետ դնենք:կետ (կետանիշ, գծի հատվածի սահման)

Օվկիանոսում լողում է կետը:կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Տղան քանոնով չափեց , թե ուղղանկյան մեկ կողմը քանի սանտիմետր է: քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար)

Աղջիկը շատ գեղեցիկ նվագեց քանոնի վրա:քանոն (երաժշտական
գործիք)

Փոքրիկ շունիկը դողում էր ցրտից: դող (մարմնի սարսուռ)

Մեքենա վերանորոգողը դողը անցկացրեց անվի վրա:. դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Հորեղբայրը բարկավցավ իր եղբոր տղայի վրա,որ նա փոխի իր տոնը:տոն (ձայնաստիճան).

Այսօր մեր տանը տոն է: տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։


1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ հրատարակությունը

2. Այդ հրատարակչությունը լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ երախտիք ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների տեղիք տվեց։
5. Ամենուրեք փթթում էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան հովարով գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան թոթովեց ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու հրավեր էին ստացել։
9. Ջրատար խողովակի փականը նորոգեցին։
10. Վարպետը պատրաստակամությամբ օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

կաթիլ-փաթիլ

հողիկ-կողից

հասկանալի-հասկահանի

տակ-խակ

գրգիռն-թրթիռն-հրթիռն

սեզ-դեզ-հեզ

ձորում-ծորում

դռան-նռան

հովիտ-հողիդ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: