Գործնական աշխատանք
1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21
մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։
Ուղղական- Լորը,հայ,մանրանկարիչները,Պողոս,խորանը,լորեր,կտուցները,ժողովուրդը,տաղեր:
Սեռական- ժողովրդի,գրչի,Ավետարանի,խոտերի,թռչնակի:
Տրական- թռչունին:
Բացառական- թռչուններից:
Գործիական- գույներով,ձեռքով:
Ներգոյական- դարերում, լուսանցքներում, գլխազարդերի մեջ, Կիլիկիայում,տերևների մեջ:
2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը
(եզակի և հոգնակի)։
Ուղղական- քաղաք,քաղաքներ,սենյակ, սենյակներ, ծառուղի,ծառուղիներ,թերակղզի,թերակղզիներ:
Սեռական- քաղաքի,քաղաքների,սենյակի, սենյակների, ծառուղու,ծառուղիների,թերակղզու,թերակղզիների:
Տրական- քաղաքին,քաղաքներին,սենյակին, սենյակներին, ծառուղուն,ծառուղիներին,թերակղզուն,թերակղզիներին:
Բացառական- քաղաքից,քաղաքներից,սենյակից, սենյակներից, ծառուղուց,ծառուղիներից,թերակղզուց,թերակղզիներից:
Գործիական- քաղաքով,քաղաքներով,սենյակով, սենյակներով, ծառուղով,ծառուղիներով,թերակղզով,թերակղզիներով:
Ներգոյական- քաղաքում,քաղաքներում,սենյակում, սենյակներում, ծառուղում,ծառուղիներում,թերակղզում,թերակղզիներում:
քաղաքի մեջ ,քաղաքների մեջ ,սենյակի մեջ, սենյակների մեջ, ծառուղու մեջ,ծառուղիների մեջ,թերակղզու մեջ,թերակղզիների մեջ:
3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում
տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հադիսատեսները խումբ-խումբ ելնում
էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։
(մրցույթ, մրցանակ, դպրոց)