Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։
Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։
Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։
Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյան հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Մթնաձոր- իր,հատուկ,ուղղ. հոլով,անորոշ,անհոգնակի
Մթնաձորը-իր,հատուկ,որոշյալ,տրական.հոլով,անհոգնակի
արահետն-իր,հասարակ,տրական հոլով,որոշյալ,եզ.թիվ
ձյան- իր,հասարակ,սեռ.հոլով,ա ներքին հոլովում,անհոգնակի,անորոշ
գարուն-իր,հասարակ,անորոշ,անհոգնակի,ուղղ հոլով
մարդ-հասարակ,անձ,եզ. թիվ,անորոշ,ուղղ հոլով
ոտք- հասարակ,իր,անորոշ,ուղղ հոլով,եզ. թիվ
անտառներում- հասարակ,իր,անորոշ,հոգնակի թիվ, ներգոյական հոլով
ծառերն-իր,հասարակ,հոգնակի,որոշյալ,տրական հոլով
արջերը- իր,հասարակ,հոգնակի թիվ,որոշյալ,տրական հոլով
պար- իր,հասարակ,եզ. թիվ,անորոշ,ուղղ. հոլով
չոբանի- հասարակ,անձ,եզ. թիվ,սեռ. հոլով,ի արտ. հոլովում,անորոշ
գայլերը- իր,հոգնակի թիվ,հասարակ,որոշյալ,տրական հոլով
դունչը-իր,հասարակ, եզ. թիվ,որոշյալ, տրական հոլով
լուսնյակին-իր,հասարակ,որոշյալ,տրական հոլով,անհոգնակի
վարազները- իր,հասարակ,հոգնակի,որոշյալ,տրական.հոլով
ժանիքով-իր,հասարակ,եզ.թիվ,անորոշ,գործիական հոլով
ժամանակ- իր,հասարակ,եզ. թիվ,,անորոշ,ուղղ. հոլով
քարածուխի-իր,յհասարակ,եզ. թիվ,անորոշ,սեռ. հոլով, ի արտ. հոլովում
շերտերն- իր,հասարակ, հոգնակի,որոշյալ,տրական հոլով
շերտերի- իր, հասարակ, հոգնակի,անորոշ,սեռ. հոլով,ի արտ. հոլովում
բույսերի- իր,հասարակ,հոգնակի,անորոշ,սեռ. հոլով, ի արտ.հոլովում
սողունների- իր,հասարակ, հոգնակի,անորոշ,սեռ. հոլով, ի արտ. հոլովում
հետքեր- իր,հոգնակի,անորոշ,հասարակ, ուղղ. հոլով
հողը- իր,հասրաակ,եզ. թիվ, տրական հոլով,որոշյալ
աշունքվա- իր,հասարակ, անհոգնակի,անորոշ,սեռ. հոլով,վա արտաքին հոլովում
կաղիններ- իր,հասարակ,հոգնակի,անորոշ,ուղղ. հոլով
ժողովում- իր,հասարակ, եզ. թիվ,անորոշ,ներգոյական հոլով
աշխարհ- իր,հասարակ, եզ. թիվ,անորոշ,ուղղ. հոլով
օրերից- իր,հասարակ,հոգնակի,անորոշ,բացառական հոլով
մարդը- անձ,հասարակ,եզ. թիվ,որոշյալ,տրական. հոլով
դինոզավրը- իր,հասարակ, եզ. թիվ,որոշյալ, տրական. հոլով
արջը- իր հասարակ,եզ. թիվ,որոշյալ,տրական. հոլով
աշխարհն- իր,հասարակ,եզ. թիվ,որոշյալ, տրական. հոլով
խլեզներ- իր,հասարակ, հոգնակի,անորոշ,ուղղ. հոլով
մարդու- անձ,հասարակ, եզ. թիվ, անորոշ,սեռ. հոլով, ու արտ. հոլովում
երես- իր,հասարակ, եզ. թիվ,անորոշ, ուղղ. թիվ
մարդուց- անձ,հասարակ, անորոշ, եզ. թիվ, բացառական հոլով
երկյուղ- իր,հասարակ, եզ. թիվ, անորոշ,ուղղ. հոլով
քարերի- իր,հասարակ, հոգնակի թիվ,անորոշ,սեռ. հոլով, ի արտ. հոլում
արևի- իր,հասարակ, անհոգնակի,անորոշ,սեռ. հոլով, ի արտ. հոլովում
փորի- իր,հասարակ,անորոշ, եզ. թիվ, սեռ. հոլով,ի արտ. հոլովում
մաշկը- իր,հասարակ, եզ. թիվ, որոշյալ, տրական հոլով
երակի- իր,հասարակ, եզ. թիվ, անորոշ,սեռ. հոլով, ի արտ. հոլովում