1) Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
Դրանք տարբերվում են իրարից նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանքի , տեղի է ունենում միմիայն մարմնի ներքին էներգիայի փոփոխման հետևանքով, իսկ մյուս երևույթի առկայության համար, պետք է կատարել որևէ աշխատանք:
2) Ինչ է ջերմանաքանակը:
Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:
3) Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
ՄՀ-ում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է(Ջոուլ): Օգտագործվում են նաև կԳ- կիլոջուոլը և ՄԳ-մեգաջուոլը:
4) Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:
Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում եռման ջուր ստանալու համար—100 աստիճան։
5) 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
1լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
6) Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
Տաք մարմնից սառը մարմնին կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և թոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն:
Ամրակալանին ամրացնում ենք պղնձե ձող: Մոմով կամ պլաստիլինով ձողի երկայնքով մի քանի մեխ ամրացնենք: Ձողի մյուս ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմը սկսում է հալվել, և մեխերն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում սկզբում պոկվում են այն մեխերը, որոնք ավելի մոտ են մոմին:Հետո հերթականությամբ պոկվում են մյու մեխերը: Այսպես էներգիան ձողի տաք ծայրից հաղորդվում է դեպի սառը ծայրը:
7) Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
Լավ ջերմահաղորդիչ մետաղներ են՝ արծաթը, փայտը:
Վատ ջերմահաղորդիչ են՝ օդը , գազերն ու հեղուկները։
8) Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
Քանի որ օդը գազ է, իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը մեծ է և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում, էներգիան շատ դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:
9) Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
Ջերմամեկուսիչ նյութերը շատ լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։