- Ո՞ր գիտնականն է ամենաթեթեւ գազն անվանել ջրածին («ջուր ծնող»):
Ջրածինը հայտնաբերվել է 16-րդ դարի կեսերին Պարացելսի կողմից, որը ստացել է երկաթի վրա ծծմբական թթու ազդելով։ 1766 թվականին Կավենդիշը հաստատել է նրա հատկությունները և ցույց է տվել նրա տարբերությունը մյուս գազերից և անվանել է «այրվող օդ»։ Լավուազիեն 1783 թվականին առաջին անգամ ջրածին ստացավ ջրից և ապացուցեց, որ ջուրը ջրածնի և թթվածնի քիմիական միացությունն է և նրան անվանեց «հիդրոգենիում», որը նշանակում է ջուր ծնող։ Ջրածինը երկրի վրա հանդես է գալիս միացություններում՝ ջրում, նավթում, կենդանի հյուսվածքներում, իսկ ազատ վիճակում՝ շատ չնչին քանակներով մթնոլորտի վերին շերտերում։
- Ո՞վ է առաջին անգամ ստացել մաքուր ջրածին եւ ուսումնասիրել նրա հատկությունները:
Ջրածինն ազատ վիճակում առաջին անգամ ստացել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը:

Հենրի Քավենդիշ (1731−1810)Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից: Zn+2HCl=ZnCl2+H2 Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով, այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել: Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:

Կիպի ապարատ

ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարք Արդյունաբերության մեջ ջրածին ստանում են՝ 1. մեթանի ջերմային քայքայումից՝ CH4−→−t°C+2H2 2. մեթանի և գերտաքացրած ջրային գոլորշիների փոխազդեցությունից՝ CH4+2H2O=4H2+CO2 3. ջրային գոլորշիները բաց են թողնում շիկացած կոքսի (ածուխ, որը շիկացնում են առանց օդի մուտքի) վրայով: Ռեակցիայի հետևանքով ստացված ածխածնի (II) օքսիդը և ջրածնի խառնուրդը անվանում են «ջրագազ»՝ C+H2O−→−−−1000°CH2+CO 4. էլեկտրական հոսանքով ջրի քայքայումից՝ 2H2O−→−−−−էլ.հոսանք2H2+O2
- Բնութագրե’ք ջրածնի ֆիզիկական հատկություններն ըստ հետեւյալ ուրվագրի. ա) գույնը, բ) հոտը, գ) համը, դ) լուծելիությունը ջրում:
Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։
Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է։ Ջրածնի դիրքը 1 և 7 րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ։