Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Մայրենի

1․Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ — Բոլոր մարդիկ չէին վազում հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում — Այդպիսի երևույթները բավականին հաճախ չէին նկատվում
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ — Լիովին հնարավոր չէր ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ
Քամին դեռ փչում էր — Քամին չեր փչում
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել — Ոչ մեկ լուսամոտներին թուղթ չէր կպցրել
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը — Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը — Այստեղ տարվա բոլոր տեղումները չէն լինում միայն գարնանը

2.Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը — Ոչ մի հնար նրան չօգնեց կրճատելու ժամանակը
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող — Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ չի շարժվում
 Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ- Ոչ ոք չզբոսնեց
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների — միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց — փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով — Ոչ մեկը չհիացավ այդ փոշով
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին — ոչինչ չ լսեցինք այդ մասին

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստանդեմանդուռ, անիվ, անսիրտանահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտեսչկամ, չարիք:

4․Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
 Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:
 Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Առաջին ուներ ուղիղ իմաստ, իսկ երկրորդը դարձվածք էր:

5. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:
Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

6.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:

Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
Շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում ճապոնիայում:

Դելֆինները կենսաբանների փորձերից ձանձրացած հացադուլ են հայտարարում

Բաց ակվարիումից դելֆինները դանդաղ լողում էին դեպի ազատություն

Մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շունը պատրաստել է գերմանացի մի կոնստրուկտոր

ծովատառեխի անձրևի բազմիցս ականատես են եղել շոտլանդիայի և Նորվեգիսւյի բնակիչները

ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում Հնդկաստանի բնակիչները

բժշկության մեջ շատ արժեքավոր է Օձի թույնը

ճապոնիայում թողարկվում են Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ

7.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր: Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:Արահետը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

երկարաձիգ գորտն սկսեց բարձր կռկռալ

Աղմուկի միջց մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը

Արահետը շարունակ ծառերի մեջ գալարվելով գնում էր դեպի գյուղը

հսկայի կոշիկն հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան

Սա հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան

8․Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»:բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,-Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:

ա) Դեմոկրիտ գրել է․Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով

բ) Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով Դեմոկրիտ գրել է

գ) Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով,գրել է Դեմոկրիտը, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով

ա) Պլատոնը գրել է Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է

բ) Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ Պլատոնը գրել է

գ) Իրերի աշխարհը գրել է Պլատոնը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է

ա) Ջոն Լոկը գրել է Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները

բ) Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները Ջոն Լոկը գրել է

գ) Բոլոր անհրաժեշտ գիտելիքները գրել է Ջոն Լոկը կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները

ա) Էնշտեյն գրել է Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել

բ) Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել Էնշտեյն գրել է

գ) Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է գրել է Էնշտեյնը Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: