1․ ներկայացնել Սան-Ստեփանոյի Պայմանագիրը և հայկական հարցը։
1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները։
2․ Ներկայացնել հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում։
Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի վեհաժողովին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։
3․ Ներկայացնել խրիմյան հայրիկի դերը բեռլինի վեհաժողովում։
Ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։
1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։
1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։ 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։
4․ Պատմել Մայիսյան բարեգործությունների ծրագրի իրականացման մասին։
Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը)։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։ Նախագիծը նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Էրզրում, Բիթլիս, Վան, Սվազ, Մամուրեթ-ուլ-Ազիզ (Խարբերդ), Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաներին պաշտպանություն քուրդ ցեղապետերի կամայականություններից։
5. Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը, գնահատել այն:
Սույն սահմանադրական օրենքը սահմանում է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կարգավորում է կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, իրավունքների և պարտականությունների, գույքի ձևավորման, դրա աղբյուրների, ֆինանսական գործունեության, կուսակցությունների հանրային աջակցության, կուսակցությունների հաշվետվությունների և աուդիտի, միջազգային գործունեության, նրանց գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողության, գործունեության կասեցման, գործունեության վերսկսման, արգելման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները: