- Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիայի տարածքը գտնվում է համ Եվրոպայում, համ Ասիայում։ Բայց քանի որ ավելի մեծ մասը գտնվում է Ասիայում, այն համարվում է Հվ-Արմ Ասիայի պետություն։ Թուրքիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը։
3. Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։
Պետք է նկատել, որ թուրքերի ինքնանվանում մինչև 1923 թվականին Թուրքական հանրապետության հռչակումը եղել է օսմաններ: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը առաջարկեց վերցնել «թուրք» անվանումը, քանի որ մինչև կայսրության ձևավորումը ազգությունը կոչվել է թուրք։ Այսպես օսմանները դարձան թուրքեր, իսկ Օսմանյան կայսրությունը Թուրքական հանրապետություն: Սկսցվեց թուրք էթնոսի ինքավերականգնման գործընթացը։ Երկրի բոլոր քաղաքացիները հայտարարվեցին թուրքեր, իսկ դպրոցներում որպես մայրենի լեզու սկսեց դասավանդվել թուրքերենը:
1844 թվականի մարդահամարի տվյալներով երկրում բնակվում էր 10 միլիոն մարդ, որից 5 միլիոնը (50 %)-ը քրիստոնյաներ, այդ թվում՝ 2,4 միլիոն (24 %) հայեր, 2 միլիոն (20 %) հույներ, 600 հզ (6 %) ասորիներ այլ քրիստոնյա ազգեր։
Ժամանակակից Թուրքիայում հայերը, հույները և ասորիները կազմում են երկրի բնակչության 1 %-ից էլ քիչ թվաքանակ։ Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածը բոլոր քաղաքացիներին հռչակում է որպես թուրք։ Երկրի պետական լեզուն թուրքերենն է։ Լոզանի պայմանագրով առանձնացվեց երեք էթնիկ փոքրամասնություններ, որոնց իրավունքները պետք է պաշտպանվեին՝ հայերի, հույների և հրեաների[7]: Շատ տարիների ընթացքում իրենց ինքնորոշման պայքարն են մղում նաև քրդերը: