Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական կռիվները 1890-ական թվականները/Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-96/

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

  • 2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նման էին, երկու դեպքում էլ հայերը կարելի է ասել հաղթանակած: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը կարելի է ասել փրկվեցին կոտորածից: Երկու դեպքում էլ հայերը կարողացան հաղթահարել իրենց առջև դրված նպատակը:3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,   ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: Չեմ կարող ասել, որ ցեղասպանություն չի կատարվում: Ճիշտ է, մարդկանց չեն կոտորում, բայց աշխարհում այնքան է անարդարությունը շատացել, որ ցածր խավի մարդկանց այնքան են ճնշում, որ կարելի է ասել այդ մարդկանց քիչ-քիչ կոտորում են: Աղքատ, անտուն մարդիկ էլ այդ նույն վիճակում են, վատ կարգավիճակում են և գնալով ավելի են շատանում նման մարդիկ:4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:Ես փախած մազապուրծ հայի ժառանգ չեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: