Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ:ՎՐԱՍՏԱՆ:

  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ:Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի,Հայաստանի,Ադրբեջանի,Ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև:Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանով է անցնում Բաքու -Թբիլիսի -Ջեյհան-նավթամուղը , որը Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքուն Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի  նավահանգիստ Ջեյհանին,որտեղից նավթը ծովով փոխադրվում է արեւմտյան շուկաներ:

3)Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման գլխավոր նախադրյալներն են նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքը ,բնակլիմայական պայմանները, բնական ռեսուրսների բազմազանությունն ու բավարար աշխատանքային ռեսուրսները:Երկրի նյութական արտադրության առաջատար ճյուղը արտադրությունն է:Վրաստանի բնակլիմայական լավ պայմանները նախադրալներ են ստեղծում գյուղատնտեսության զարգացման համար: Տնտեսության զարգացման հզոր գործոն է նաև Սև ծովը:
Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։

4) Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Վրաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների հիմնական ոլորտները՝ առևտուրն ու տուրիզմն են:Վրաստանի սևծովյան նավահանգիստներով են հիմնականում իրականացվում Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի,Ուկրաինայի և Եվրոպայի  մյուս երկրների հետ:Հայաստանը կապող միջանցք է հանդիսանում՝ Իրանի և Վրաստանի համար, որը նույնպես շատ կարևոր է:Հայ-վրացական հարաբերությունների զարգացումը  փոխշահավետ երկու երկրների համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: