Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հարավ-արևմտյան Ասիա

Ասիայի պետությունները և մայրաքաղաքները։

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը։

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Պատմաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Հարավային Կովկասի պետությունները։ Այս տարածաշրջանում է գտնվում նաև հայերիս բնօրրանը ՝ Հայաստանը։ Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպան և Աֆրիկան Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները։ Դա նրա տնտեսաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանների երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա։

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված Հարավարևմտյան Ասիայի ՏԱԴ-ի և ՔԱԴ-ի առանձնահատկությունները , ՀՀ համար դրանք ի՞նչ նշանակություն ունի։

Այս երկիրը կապված է եվրոպայի, աֆրիկայի և արևելյան զարգացած երկրների հետ։ Այստեղով են անցնում, միջազգային հաղորդակցության ուղիները։ Տարածքը հարուստ է օգտակար հանածոների տեսակներով։ Եվ զարգացած են հողային և ջրային ռեսուրսները, սա նպաստում է ՏԱԴ և ՔԱԴ զարգացմանը։

3. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Հարավարրևմտյան Ասիա տարածաշրջանի մեջ մտնող պետությունները և դրանց ափերը ողողող ջրային ավազանները։

4. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ խիստ հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, և որի պատճառով էլ այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Այստեղ հաճախակի են երկրաշարժերը։

5. Ինչ ներդրում ունի Հարավ-արևմտյան Ասիան քաղաքաքկրթության մեջ, որն է հայերի ունեցած ավանդը։

Տարածաշրջանը մարդկային քաղաքակրթության հնագույն բնօրրաններից է։ Այստեղ ժողովուրդները ՝ հայերը, պարսիկները, հրեաները, արաբները մեծ ավանդ ունեն համաշխարհային հոգևոր և նյութական մշակույթի գանձարանում։ Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Այստեղ են առաջացել ու կործանվել հին աշխարհի պետություններից Բաբելոնը, Ասորեստանը, Ուրարտուն։ Այստեղ է բարգավաճել հելլենական, իսկ միջին դարերում արաբական մշակույթը։

6. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

7. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում։

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը, հրեաների ազգային կրոն հուդայականությունը։ Այս տարածաշրջանում են գտնվում դրանց ուխտավայրերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: