- Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
- Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
- Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
- Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
- Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։
1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները։
1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։
Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։
Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։
Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։
Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:
Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։
Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։
Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:
Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:
Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը: Սուրբ Հեղինեում Նապոլեոնն ասել է. «չարաբաստիկ իսպանական պատերազմը դարձել է դժբախտությունների սկզբնապատճառ»
Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
1. Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։
2. Հանճարեղ մարդիկ՝ մետեորներ են, որոնք աշխարհ են եկել այրվելու համար, որպեսզի լուսավորեն իրենց դարը։
3. Խոսքը պահելու լավագույն ձևը՝ դա ընդհանրապես խոսք չտալն է։
4. Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։
5. Ռուսաստանում չկան ճանապարհներ՝ միայն ուղղություն։
6. Տուր մարդուն իշխանություն և կիմանաս թե ով է նա։
7. Մի փնտրեք վատ մտադրություն այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է բացատրել հիմարությամբ։
8. Երբ թշնամիդ սխալ է գործում՝ պետք չէ նրան խանգարել։ Դա անքաղաքավարի է։
9. Մարդկանց կառավարելու համար գոյություն ունի երկու լծակ՝ առաջինը դա անձնական շահն է, իսկ երկրոդը՝ փողը։
10. Մահը՝ լավագույն արտաքսումն է։
11. Հիմարը մեծ առավելություն ունի կրթված մարդու հանդեպ՝ նա միշտ գոհ է ինքն իրենից։
12. Ներելով նրանց, ովքեր ինձ պախարակում են՝ ես միշտ կարող եմ ինձ նրանցից բարձր դասել։
13. Երևակայությունը տիրում է աշխարհը։
14. Գեներալ, Դուք ինձնից բարձր եք հասակով՝ ուղիղ մեկ գլուխ։ Բայց եթե շարունակեք կոպտել ինձ՝ ապա ես անհապաղ կվերացնեմ այդ տարբերությունը։
15. Վախենալ պետք է ոչ թե նրանցից, ովքեր համաձայն չեն ձեր հետ, այլ նրանցից՝ ովքեր համաձայն չեն ձեզ հետ և վախենում են ձեզ այդ մասին ասել։
16. Հասսարակական կարծիքը՝ դա թեթևաբարո կին է։
17. Բոլոր կրոնները հորինվել են մարդկանց կողմից։
18. Անչափելի է ստորության խորությունը՝ մինչև որտեղ կարող է ընկնել մարդը։
19. Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։
20. Ուրիշի հիմարությունները՝ մեզ երբեք խելացի չեն դարձնի։
21. Պետք չէ թույլ տալ ամուսնանալ այն զույգերին, ովքեր իրար հետ ծանոթ են վեց ամսից պակաս։
22. Սվինով կարելի է անել ամեն ինչ, բայց նրա վրա չի կարելի նստել։
23. Վսեմից ծիծաղելի՝ ընդամենը մեկ քայլ է։
24. Եթե դու ուզում ես հասնել նպատակիդ, ապա պետք է ամեն օր, թեկուզ շատ կարճ, քայլ անել դեպի այդ նպատակ։
25. Արթնացրեք ինձ՝ միայն եթե վատ լուրեր լինեն, լավերի պարագայում՝ ոչ մի դեպքում։