Կրկնել տեսական մասը` (§11. և §12.)
Լուծել հետևյալ խնդիրները.
1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:
2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:
3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
.
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք
շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղիcց շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:
1.Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:
2 x 4 – 2 x 3 = 2կգ մ/վ
2. 9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:
9 x 500 : 600 = 45/6 մ/վ
3. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
.
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման իմպուլս։
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
P=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
1 կգ · մ/վ
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է:
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք
շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Իմպուլսի պահպանման օրենք, հիմնական պահպանման օրենքներից մեկը, որի համաձայն փակ մեխանիկական համակարգի մեջ մտնող մասնիկների՝ շարժման քանակների երկրաչափական գումարը հաստատուն մեծություն Է։
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
Ռեակտիվ շարժում, անվանում են այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ։
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
Լճափին կայանած նավակից զբոսաշրջիկը m զանգվածով ուսապարկը հորիզոնական ուղղված u արագությամբ նետում է դեպի ափը` նրան հաղորդելով mu⃗ իմպուլս (տե՛ս նկար):
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
Հռթիռը կազմված է երկու հիմնական մասից՝ պատյանից և վառելիքից: Պատյանն ունի ելքի փողակ՝ 1 կամ մի քանի անցքով:
13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:
Ոչ, որովհետև հրթիռն առգելակ չունի։