Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հասարակագիտություն

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

<<Բարի>> բառն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ բնութագրում է ոչ միայն մարդուն և նրա արարքները, այլև ավելի լայն իմաստով է օգտագործվում: Օրինակ` հայերենում մենք օգտագործում ենք <<բարի առավոտ>>, <<բարի ճանապարհ>> արտահայտությունները: Այսինքն` բարին ընկալվում է նաև որպես տրամադրություն, միջավայր, մաղթանք:

  • Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Այո բարին բոլոր դեպքերում իմաստ ունի քանի որ մենք գիտենք որ չարին հախթում է բարին

  • Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:

Այո իմ կածիքով բոլորի կյանքում կան հանգամանքներ որը ստիպում է լինել և բարի և չար

ոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Ես մտածում էմ որ խելացի մարդը տարբերվում է իմաստուն մարդուց հենց բարության տոսակետից

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: