Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հասարակական խմբեր, համայնքներ

Հասարակական խուբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որտեղ կան անդամներ, ովքեր միավորվել են որևէ նպատակի, գործի հասնելու, կամ որևէ բան սովորելու համար։ Խմբի մարդիկ միասին, անրադառնում են որևէ պահանջմունքի և փորձում բավարարել այդ պահանջմունքը։ Կամ էլ, անրադառնում են որևէ թեմայի, քննարկումներ անում այդ թեմայի վերաբերյալ և որոշ բաներ սովորում։ Այսինքն մարդկանց այդ հասարակական խումբը հավաքվում է և դառնում հանրույթ, որտեղ կան մարդիկ ովքեր ունեն ընդհանուր գծեր, հատկություններ, սովորություններ, որոնք հանդիսանում են պահանջմունքեր և դրանք բավարարելու կամ նոր բան սովորելու նպատակով էլ ստեղծվում են այդ հասարակական խմբերը։

Այդ հասարակական խմբերում մարդիկ փորձում են շփվել միմյանց հետ, միասին կատարել որևէ աշխատանք և ներկայացնել իրենց աշխատանքը հանրությանը։ Հասարակական խմբերը կարող են հնարավորություն ընձեռնել, որպեսզի մարդիկ ճանաչեն իրար, շբվեն, միասին որևէ ընդհանուր կամ ոչ ընդհանուր բան գտնեն։ Ինչը որ անհատի դեպքում հնարավոր չէ։ Այսինքն, երբ մարդ, անում է որևէ նախագիծ, կամ առաջադրանք, այդ դեպքում նա չի շփվում այլ մարդկանց հետ, չի ծանոթանում նրանց տեսակետին, որևէ հարցի նրաց մոտեցմանը, և չի ճանաչում այդ մարդուն(մարդկանց)։ Սա տարբերություն է, անհատ և հասարակական խմբերով, որևէ առաջադրանք կամ գործ կատարելու։

Հասարակական խմբերով առաջադրանք կատարելու ժամանակ, կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքը, տեսակետը, բնավորության գծերը չհամապատասխան են։ Այսինքն չունենան ընդհանուր գիծ։ Միգուցե դա խանգարի, այդ առաջադրանքը կատարելու ընթացքին։ Քանի որ հնարավոր է, այդ առաջադրանքը կատարող մարդիկ տարբեր ձև հասկանան և փորձեն կատարել այդ առաջադրանքը։ Եվ արդյունքում ստացվի, որ հասարակական խմբերով աշխատել են, բայց ստացել են անհատի արդյունք։ Այսինքն ամեն մեկը, ստացել է մի արդյունք։ Բայց նաև հնարավոր է հակառակը, այսինքն, որ ընդհանուր գիծ չունեցող մարդիկ, կարողանում են ընթացք տալ առաջադրանքին։ Կատարել այն հասարակական խմբով, որոնց մեջ կան տարբեր բնավորության տեր մարդիկ, տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, եվ միասին կարողանան ստանալ որևէ արդյունք։

Խմբերը լինում են մեծ և փոքր։

Փոքր խմբերն են օրինակ անգլերենի խմբակները, այսինքն երբ մարդիկ խմբով հավաքվում են և փորձում են սովորել անգլերեն։ Այսինքն նրանց նպատակն է, այդ խմբում անգլերեն սովորելը։ Կամ որևէ այլ առարկա։

Մեծը խմբերն են օրինակ, երբ, որևէ հայտնի երգի խումբ է գալիս, այնտեղ գնում են հազարավոր մարդիկ, եվ այն արդեն համարվում է մեծ խումբ, քանի որ այդ հայտնի երգի խմբին տեսնելու համար, հավաքվում են հազարավոր մարդիկ։ Իսկ 50 և ավել մարդկանցից կազմված խումբը արդեն մեծ խումբ է։

Կարող են լինել նաև աղջիկների և տղաների խմբեր։

Այս խմբերը պատկանում են, ոչ ինքնաբերաբար ընտրված խմբերի տեսակին, քանի որ մարդիկ չեն ընտրում իրենց սեռը։ Աղջիկ լինեն թե տղա։ Մեկ այլ օրինակ են ծնողները, մենք չենք ընտրում մեր ծնողներին։ Կամ քույրերը և եղբայներ, հորաքույրները, մորաքույրներն, քեռիները, քեռակինները, մենք չենք ընտրում նրանց, մենք չեն որոշում ով լինի մեր եղբայրը, կամ մորաքույրը։ Այլ օրինակ կարող է լինել ազգությունը։ Մենք չենք կարող ընտրել ինչ ազգից լինենք։ Հայ, ամերիկացի, իսպանացի կամ գերմանացի։

Բերեմ ոչ ինքնաբերաբար ստեղծված խմբերի հակառակ օրինակը, այսինքն ինքնաբերաբար ստեղծված խմբեր։ Օրինակ ՝ մարդկանց մասնագիտությունները։ Դա ինքնաբերաբար է ստեղծվում, քանի որ մարդն ինքն է ընտրում իր մասնագիտությունը։ Լինի բժիշկ, ճարտարապետ, ուսուցիչ, իրավաբան և ալյ մասնագիտություն։ Կամ այլ օրինակ, մեր ընկերները։ Մենք ենք ընտրում մեր ընկերներին, ով լինի մեր ընկերը և ով ոչ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: