Առաջադրանք 1.
Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին
- Սահմանել հեղափոխություն հասկացությունը
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:
- Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը
Այն հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի
հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսին Անգլիայի տնտեսական առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժուական գաղափարախոսություն և կրոնական–քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1-ին (1603–1625) և Կառլոս 1-ին (1625–1649), ընդհարման մեջ մտան պառլամենտի հետ։ Կառլոս 1–ի գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեց միանձնյա։ Անգլիայում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ։
1637 թվականի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս 1-ինը 1640 թվականի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբեր 3-1653 ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժուական պետական կենտրոնի դեր։ ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններում Երկարատև պառլամենտը 1640–1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640–1642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։
Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642–1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր–1645 թվականի հունվար)։ Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։ 1645 թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647 թվականի փետրվարի 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647–1649 թվականները եղան Անգլիական բուրժուական հեղափոխության բուրժուադեմոկրատական շրջանը։
2-րդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648 թվականի դեկտեմբերի 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտից վտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։
Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոսn 1-ինը, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվարի 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցին թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649թ.-ի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։
Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութային ձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651–1654), Իսպանիայի (1655–1657) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղաքական խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։
1653 թվականին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյան պառլամենտը։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմական դիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով։
Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութայինձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։
- Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործու
Ամերիկայի հիմնական բնակիչները անգլիացիներն էին և Աֆրիկայից այստեղ բերված սևամորթ ստրուկները։ Ամերիկան ղեկավարում էր Անգլիայի միապետի կողմից նշանակված նահանգապետը։ 18-րդ դարի կեսերին անգլիացի ձեռներեցները այստեղ ստեղծեցին արդյունաբերական ձեռնարկություններ՝ զարկ տալով տնտեսությանը։ 18-րդ դարի 60-70-ականներին ամերիկացիների մոտ ծավալվեցին ազատագրական գաղափարներ և ամերիկացի ժողովուրդը համագործակցելով հարևան Կանադայի հետ դեմ ելան Անգլիայի տիրապետությանը։ 1775 թվականին սկսվեց ԱՄՆ-ի կողմից մղվող անկախության պատերազմը և ավարտվեց միայն 1783 թվականին։ 1783 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր, որով ԱՄՆ-ն և Կանադան ստանում էին դոմինիոնի՝ կիսագաղութի կարգավիճակ։
ԱՄՆ-ն լինելով Անգլիայի դոմինիոնը իրավունք ուներ ունենալու սեփական բանակը։ Բանակի հավաքման գործը իր վրա վերցրեց Ջորջ Վաշինգտոնը։ 1775 թվականին Ջորջ Վաշինգտոնը նշանակվում է ԱՄՆ-ի հրամանատար և ստեղծում ամերիկյան կանոնավոր բանակ։ Վախենալով այս ամենից Անգլիայի արքան ի վերջո ճանաչեց ԱՄՆ-ի անկախությունը։ 1776 թվականի հուլիսի 4-ին Անգլիական սենատը ընդունում է ԱՄՆ-ի անկախությունը։ Ամերիկացիները շատ անգամներ են տպավորիչ հաղթանակներ տարել անգլիացիների նկատմամբ։ ԱՄՆ-ն կարողացավ ստանալ իր անկախությունը եվրոպական մեծ տերությունների աջակցությամբ։
- Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում
Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի` դաշինքներին և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ: