Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նադիր շահ

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:

Նադիիր շահը ապրել էր  1688- 1747 թթ։

Նադիր Շահը հեռատես և լայնախող էր։ Նա օգնեց հայերին և պարսիկներին ազատվելու Օսմանյան կայսրության լծից։ Նա եղել էր հասարակ զինվոր, բայց իր աշխատասիության, արիության, մեծ կամի ուժի և տաղանդի շնորհիվ, ծառայողական պաշտոններով բարձրանալով՝ դառել էր զորավար։ Նա դեռ իր երիտասարդ տանրիներից՝ մասնակցում էր աղվանների դեմ ազատագրական պայքարներին։ Նա հաղթանակներ էր տարել ադրբեջանական կենտրոնախույս խաների, աֆղանների, ուզբեկների,  քրդերի, պարսկական կենտրոնախույս խաների, թուրքերի և թուրքմենների դեմ։ Նա նույնիսկ կարողացել էր ստիպել ռուսներին հեռանալ Մերձկասպլյան նահանգներից, որը Պետրոս I-ն այդքան զոհերի ու ջանքերի շնորհիվ էր ձեռք բերել։ Երբ Նադիր շահը գահընկեց է անում Պարսկաստանի շահ Աբբաս III-ին և դառնում Պարսկաստանի շահը, նա գրավում է Բուխարան, Աֆղանստանը և Հնդկաստանը, ստեղծում հզոր աշխարհակալ պետություն։  

  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:

Հայերը դառել էին Նադիր խանի դաշնակիցներ, նա շատ էր հայերին սիրաշահում։ Նարդիր խանը փորձում էր հայերին տանել հակաթուրքական ճակատի հետ, Թուրքական սպառնալիքը երկու կողմին էլ ինչ որ չափով էլ օգնեց անտեսել տարաձայնությունները, ատելությունն ու իրար հանդեպ անհանդուրժողականությունը և հանդես գալ միասնական ուժերով։ Սրա համար էլ Նադիր շահը սիրով  վերցնում էր հայերին զինվորական կամ պետական ծառայության։

  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադիրը քաջ գիտակցելով Ղարաբաղի հայերի ռուսասեր քաղաքականությունը և ժողովրդի ու հայ մելիքների այդ տրամադրու­թյուններին վերջ տալու, նրանց սիրաշահելու և ռազմական կարո­ղությունը օգտագործելու նպատակով, ոչ միայն մելիքներին հաս­տատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսա(արաբերեն հնգյակ), Խամսայի երկիր, Խամսայի մելիքություններին։ Նադիրը փաստորեն վավերացրեց այն, ինչ հերոսական պայքարի շնորհիվ ձեռք էր բերել Արցախի ազատատենչ հայությունը։

Տվյալ ժամանակաշրջանում Նադիրը ճանաչեց միայն Արցախի տարածքում գոյություն ունեցած մելիքություններից միայն հինգի իրավունքները։ Իսկ մնացածները, ինչպես օրինակ մի ժամանակվա հզոր Ծարի իշխանությունը թուլացել և ենթարկվում էին Խամսայի մելիքներին։

Ըստ էության ուշ միջնադարում Մեծ Հայքի ծայր հյուսիս-արևելյան մի հատվածում վերածնվեց հայկական մի նոր ձույլ պետական միավոր՝ ֆեդերատիվ կառուցվածքով։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահ­մանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: