Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման եղանակները:Գեղձեր,տեսակները, ֆունկցիաները:
Լրացուցիչ աշխատանք:Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:
Վահանագեղձ

Ներզատիչ գեղձ է, գտնվում է պարանոցի առաջային մակերևույթին, բաղկացած է բիլթերից, որտեղ արտադրվում են կենսաբանական ակտիվ նյութեր, հորմոններ (թիրոքսին և տրիյոդթիրոնին): Այդ հորմոնները ակտիվ մասնակցություն ունեն օրգանիզմի նյութափոխանակության, հյուսվածքների աճի, սիրտանոթային համակարգի աշխատանքի կարգավորման և մի շարք այլ պրոցեսներում:
Վահանագեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է, որ օրգանիզմը սննդի հետ ընդունի որոշակի քանակությամբ յոդ միկրոէլեմենտ: Վերջինիս պակասի հետևանքով կարող է առաջանալ վահանագեղձի հյուսվածքի գերաճ (հիպերտրոֆիա), առաջացնելով խպիպ (զոբ) հիվանդություն:
Եթե պտղի մոտ ներարգանդային կյանքում կամ նորածնի մոտ առաջանում է վահանագեղձի թերֆունկցիա, ապա այն կարող է խիստ բացասաբար անդրադառնալ նրա մտավոր զարգացման վրա, հասցնելով ընդհուպ մինչև ապուշության (կրետինիզմի), ինչպես նաև ֆիզիկական աճի վրա՝ առաջացնելով գաճաճություն (թզուկ-կրետին):
Վահանագեղձի գերֆունկցիայի ժամանակ կարող է առաջանալ բազեդովյան հիվանդութունը, որի հիմնական նշաններից են քաշի նշանակալից կորուստը բարձր ախորժակի դեպքում, պարանոցի շրջանում խպիպի առկայությունը, արտահայտված հաճախասրտություն՝ տարբեր առիթմիաներով, դուրս պրծած աչքերը (էկզօֆթալմ), ձեռքերի դողոց, ուժեղացած քրտնաարտադրություն, անընդհատ անհանգստություն և տագնապի զգացում: