Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվելnayiri.com էլեկտրոնային բառարանից:
վնգստալ — Խղճալի ձայնով կաղկանձել
գոցել — Փակել
ապրուստ — Ապրելակերպ, Կենսամակարդակ
ճկուն — Հեշտ ճկվող, դյուրաթեք: Ճկուն փայտ:
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների՝ հյուրանոց, լուսամուտ, հնամաշ, վիճակախաղ, ոտնաման, հուսախաբ, դժկամորեն, հայկական, անպատճառ:
- Հյուրանոց = հյուր + անոց
- Լուսամուտ = լույս + ա+ մուտ
- Հնամաշ = հին + ա + մաշ
- Վիճակախաղ = վիճակ + ա + խաղ
- Ոտնաման = ոտք + աման
- Հուսախաբ = հույս + ա + խաբված
- Դժկամորեն = դժ + կամք + որեն
- Հայկական = հայ(կ) + ական
- Անպատճառ = ան + պատճառ
3. 10-15 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
Ստեղծագործությունը Սողոմոն Սողոմոնյանի մասին էր, ով մի օր հրավիրված էր ճաշի Մարգարիտայի մոտ։ Քայլում էր Փարիզի փողոցներով, ձմեռ էր, ցուրտ։ Քայլելիս մի դրամապանակ նկատեց և ցանկացավ գտնել տիրոջ։ Սպասեց, երկար ժամանակ սպասեց՝ ուշանալով Մարգարիտայի հրավերքից։ Մի պահ հիշեց Բեռլինը 1896 թվականին, երբ որևէ մեկից պարտքով գումար պիտի փնտրեր օրվա հացի համար։ Քայլելուց կես մարկ գտավ, բայց հասկացավ, որ այդ փողով չի կարող հաց առնել։ Փոխարենը գնեց վիճակախաղ, որի շնորհիվ ունեցավ հարյուր մարկ։ Եվ ուրախացավ, որ տերը դեռ գումարը չի գտել։ Հետո մի կնոջ նկատեց, կինն այնպիսի հայացքով էր փնտրում դրամապանակը, որ Կոմիտասը հասկացավ՝ տերը նա է։ Հարցրեց. «Որևէ բան եք կորցրե՞լ», կինը պատասխանեց. «Այո, դրամապանակս»։Կոմիտասը գրպանից հանեց դրամապանակը և տվեց կնոջը և խնդրեց, որ հիմա չբացի, քանի որ ներսում գումար էր դրել Կոմիտասը։ Այս ամենից հետո հրավիրեց կնոջը հայկական նվագահանդեսի և հեռացավ։
4.Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
5. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք
ցուրտը վնգստում էր — Սաստիկ ցուրտ
աչքերում շողաց մի կարևոր միտք — աչքերի միջոցով արտահայտել կարևոր միտք
6. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
Բարի, լավը կամեցող, հոգատար, համբերատար, բարեխիղճ։
7.Ընտրի՛ր Կոմիտասի երգերից մեկը, լսի՛ր և 5-8 նախադասությամբ գրի՛ր տպավորություններիդ, ապրումներիդ մասին, ի՞նչ էիր զգում և մտածում երգը լսելիս: Այս աշխատանքդ տեղադրիր քո բլոգում:
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությ
8. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
9.Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
Նրան այդպես են անվանել, քանի որ նա երաժշտության գրողն է և այսպես ասած նա է ստեղծել երգ ասվածը։