Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Աշխարհագրություն

1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։

Աշխարհագրությունը (հունարեն՝ Γεωγραφία (գեոգրաֆիա), որն առաջացել է Գեո (γη) կամ Գեյա (γαια)՝ երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին (γραφειν), որը նշանակում է «նկարագրել»«գրել» կամ «պատկերագրել», բառերի կապակցմամբ), երկրի մասին գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափությունները։ «Գեոգրաֆիա» բառը առաջին անգամ օգտագործվել է Էրատոսթենեսի (275195 մ.թ.ա.) կողմից։

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները:

Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Ճյուղերը երկուսնեն՝ բնական և հասարակական աշխարհագրություն:
Բնական աշխարհագրության ենթաճյուղերն են՝ երկրաձևաբանությունըկլիմայագիտությունըջրաբանությունըհողերի աշխարհագրությունը և կենսաաշխարհագրությունը:
Հասարակական աշխարհագրության ենթաճյուղերն են՝ տնտնեսականսոցիալականքաղաքականմշակույթի և բնակչության աշխարհագրությունը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: