Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Սկզբնաբան:

Իսրայել Օրի

XVII դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով:
Ազատագրական պայքար մղելու համար Հայաստանում առկա էին արտաքին եւ ներքին նախադրյալներ: Ներքին նախադրյալներից էր հասարակության վառ գիտակցումը ազատագրական պայքար մղելու հարցում: Գտնվելով օտար տիրապետության տակ, պայքար էր գնում դավանափոխության եւ մշակույթի փոփոխության հարցում: Այս հարցը նույնպես նպաստում էր ներքին նախադրյալներին: Արտաքին նախադրայլներից էր Օսմանյան Թուրքիայի թուլացումը: Թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում:

Բուն նյութ:

Հայ ազատագրական պայքարի կարկառու գործիչներից Իսրայել Օրին ծնվել է Սյունյաց աշխարհում 1659 թվականին: Նրա մասին հիշատակություններ կան արդեն 1677 թվականից, երբ նա 18 տարեկան էր, իր հոր՝ Մելիք Իսրայելի հետ մասնակցում է Հակոբ Ջուղայեցու կազմակերպած գաղտնի ժողովին, որը տեղի է ունենում Ս. Էջմիածնում: Ժողովի գլխավոր օրահարցը Հայաստանի եւ հայության ազատագրության նպատակով քրիստոնեա երկրների պաշտոնապես դիմում ներկայացնելու առաջարկն էր: Այսպես 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու առաջնորդությամբ պատվիրակությունը հասնում է Կ.Պոլիս: Հակոբ Ջուղայեցու անակնկա մահվամբ պատվիրակությունը չի հասնում Եվրոպա, եւ պատվիրակությունը ետ է գալիս: Խմբից առանձնանում եւ ճամփան շարունակում է 20-ամյա Իսրայել Օրին: 1680 թվականին Կ.Պոլիս մեկնած հայ վաճառականների հետ նա հասնում է Վենետիկ: Այստեղ մի քանի վաճառականների հետ զբաղվելուց հետո նա 1683 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ ձեռնամուխ է լինում ֆրանսիական բանակի պարենամատակարման աշխատանքներին, ապա մտնում է զինվորական ծառաության եւ սկզբում հասնում հեծելազորի լեյտենանտի, ապա հեծելազորի կապիտանի: 1688-1695 թվականներին մասնակցում է անգլոֆրանսիական պատերազմին: Պատերազմի ժամանակ գերի է ընկնում անգլիական կողմին, բայց կարճ ժամնակ անց ազատվում է:
1698 թվականին մեկնում է Գերմանիա, հաստատվում է Պֆալց երկրամասի կենտրոն Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ

Հակոբ Ջուղայեցի Կաթողիկոս

ծանոթանում է կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ով հետագայում ներշնչվելով Հայաստանի ազատագրման հարցով, օգնում է Օրուն ի կատար ածել իր ծրագիրը: Վերջինիս խորհրդով Իսրայել Օրին գալիս է Հայաստան եւ ավելի մոտիկից ծանոթանում ազատագրման հրարցին, տիրող ներքին իրավիճակին: Սակայն Հայաստանի եւ Վրաստանի մեջ իրադրությունը լրիվ փոխված էր: Նախապես ապստամբ Գեորգի V-ը արդեն հնազանդվել էր պարսիկ արքունիքին, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսիացին եւ Գանձասարի առաջնորդ Սիմեոն Կաթողիկոսը չընդհառաջեցին Իսրայել Օրուն: Իսրայել Օրին ուղեւորվում է Սյունիք աշխարհ, որտեղ 11 մելիքների հետ  1699 թվականի ապրիլ ամսին գումարվում է Անգեղակոթի գաղտնի ժողովը, ուր որոշվում է աջակցել Իսրայել Օրուն իրագործելու իր ծրագիրը: Այդ նպատակը հետապնդելով մելիքներն իրենց կնիքներով հաստատված նամակներ են հանձնում Օրուն, իսկ ուղեկցող կարգում են Մինաս վարդապետ Տիգրանյանին:
Հովհան Վիլհելմին ուղված նամակներում մելիքներն խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը եւ հավաստիացնում, որ իրենք պատրաստ են Հայաստանն ազատագրելու համար հապշտապ ապստամբություն բրձրացնել: Ռազմական օգնության դիմաց մելիքներն խոստանում էին Հովհան Վիլհելմին կարգել հայոց թագավոր:
Վերադառնալով Եվրոպա 1699 թվականի Սեպտեմբերին, Օրին եւ Մինաս վարդապետը մշակում են հայտնի «Պֆալցյան ծրագիր»-ը, որը 1700 թվականին ներկայացնում են Հովհան Վիլհելմին: Ծրագիրը կազմված էր 36 կետից, ըստ որի պետք է կազմվեր գերմանական, ավստրիական եւ իտալական եռյակ դաշինք: Դաշնակիցների բանակը պետք է անցներ Լեհաստանի, ապա Ռւսաստանի տարածքով, իրենց համաձայնության դեպքում:  Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումը:  Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները: Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը: Դաշնակիցների 25 հազարանոց միացյալ զորաբանակը 1700 թ. մայիսին սկսելու էր իր արշավանքը: Անցնելով Բոհեմիայով, Լեհաստանով ու Ռուսաստանով՝ այն Վոլգայի վրայով հանգրվանելու էր Աստրախանում:  Նախատեսված էր, որ այստեղ դաշնակից զորքերին միանալու էր նաեւ երկու հազարանոց հայկական մի զորամաս, որր դաշնակիցներին ուղեկցելու էր դեպի Հայաստան: Ռուսաստանի տրամադրած ոազմանավերով բանակր փոխադրվելու էր Անդրկովկաս եւ ափ էր հանվելու

պարսկական սահմանագլխում, որտեղից էլ պետք է սկսվեր ազատագրական արշավանքը դեպի Հայաստան: Ծրագրում կարեւոր տեղ էր հատկացված հայկական ապստամբական ուժերի գործունեությանր: Այն պահին, երբ դաշնակից ուժերը մուտք կգործեին Հայաստան, անմիջապես սկսվելու էր համընդհանուր զինված ապստամբություն եւ 100 հազարանոց զինված հայկական բանակի վրա էր ընկնելու Հայաստանն ազատագրելու հիմնական հոգսը: Փաստորեն, օտար բանակի ներկայությունը ծառայելու էր սոսկ որպես ազդակ, իսկ Հայաստանի ազատագրումն իրականացնելու էին հայ ապստամբական ուժերր: Ենթադրվում էր, որ հակապարսկական ապստամբությունն սկսելուց անմիջապես հետո արեւմտահայերի 80 հազարանոց մի զորամաս օգնության էր շտապելու իր արեւելահայ եղբայրներին: Սա գործողություններին տալու էր համահայկական բովանդակություն եւ ընթացք: Ամբողջ Արեւելյան Հայաստանի ազատագրման համար Օրին նախատեսում էր ընդամենը 20-25 օր, որը հնարավոր էր համարվում՝ հաշվի առնելով այստեղ պարսկական ռազմական ուժերի սակավությունն ու թերզինվածությունը եւ ուխտակից բանակների ռազմունակությունն ու տեխնիկան: Կարեւոր գործոն էր նաեւ հայերի խանդավառությունն ու կամքը: Թերեւս

Պետրոս Առաջին Ցար

չափազանցություն էր միայն հայ ապստամբական ուժերի թվաքանակը, որը չէր արտահայտում իրական վիճակը: Ծրագրի համաձայն այս արշավանքին մասնակցելու էր նաեւ Ռուսաստանը, սակայն մեկ այլ ուղղությամբ: 30 հազարանոց ռուսական բանակը Հյուսիսային Կովկասից շարժվելու էր դեպի Վրաստան եւ օգնելու էր վրաց ժողովրդին՝ ազատագրվելու օտար տիրապետությունից: Օրին հմտորեն շեշտում էր երկու ժողովուրդների ազատագրական համատեղ պայքարի անհրաժեշտությունն ու նրբորեն բաժանում գլխավոր դերերը՝ Հայաստանն ազատագրվելու էր Եռյակ դաշինքի, իսկ Վրասաանը՝ Ռուսաստանի կողմից: Ազատագրված Հայաստանի բնակավայրերում պարզվելու էին Քրիստոսի խաչելությունն ու Գրիգոր Լուսավորչի դիմանկարները պատկերող Հայկական դրոշները: Անմիջապես վերականգնվելու էր Արեւմտյան Հայաստանի անկախությունը, որի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը: Հայաստանի սահմաններում ընդգրկվելու էին՝ Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջեւանը, Արարատյան դաշտը, Շիրակը, մայրաքաղաք էր հռչակվելու Երեւանը: Անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովվելու էր Թուրքիայի չեզոքությունը, որը հնարավոր էր դառնում թուրք-պարսկական թշնամական հարաբերությունների պայմաններում:
Այսպիսով, Արեւմտյան Հայաստանի ազատագրության հարցը մնում էր առկախ, ազատագրվելու էր միայն Արեւելյան Հայաստանը: Իսկ Թուրքիայի հնարավոր միջամտության դեպքում ռազմական գործողություններ էին սկսվելու նաեւ նրա դեմ, թեեւ իրադարձությունների նման շրջադարձն այս պահին ցանկալի չէր համարվում:
Հովհան Վիլհելմը հավանություն է տալիս այս ծրագրին եւ առաջարկում ուղեւորվել Ֆլորենցիա եւ Վիեննա, այնտեղի տիրակալների համաձայնությունը եւս ստանալու: Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայում Օրին հանդիպում է մերժման, քանի որ 1699 թվականին արդեն կնքել էին հաշտության պայմանագիր Թուրքիայի հետ:
Այս ամենից հետո Օրին հասկացավ, որ տվյալ իրավիճակում Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, եւ այդ նպատակը հետապնդելով 1701 թվականին նա մեկնում է Մոսկվա:
Ռուս պետական գործիչներին Հայկական հարցով շահագրգռելու նպատակով Օրին մշակում է քաղաքական նոր ծրագիր, ուր Հայաստանի ազատագրության հարցով գլխավոր դերը կհատկացվեր Ռուսաստանին: Ռուսաստանը պետք է հատկացներ 25 հազարանոց զորք, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով պիտի մտներ Հայաստան, ուր նրանց պիտի միանային հայ ու վրաց ապստամբները եւ համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի թուլությունից, կարճ ժամանակահատվածում պիտի ազատագրեին Արեւելյան Հայաստանը: Գիտակցելով՝ որ Արեւելյան Հայաստանը ազատագրելու անհաջող ձորձը կարող էր վտանգավոր կացության մեջ դներ հայ ժողովրդին, Իսրայել Օրին ձգտում էր ապահովվել մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Հռոմի Սրբազան Կայսրության հակաթուրքական ու միացյալ ճակատը:
Ծրագիրը ռուսական արքունիքին ներկայացվեց 1701 թվականի հուլիսի 25-ին: Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունեց եւ զրույց ունեցավ Մինաս վարդապետի եւ Իսրայել Օրու հետ, եւ 1702 թվականի մարտին հայ պատվիրակությունն իմացավ, որ ռուսական զորքերը կօգնեն միմիայն Հյուսիսային պատերազմից հետո: Միաժամանակ Հայաստանում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան, որը պետք է գլխավորեր Իսրայել Օրին: Նրան տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան: Սակայն Իսրայել Օրին սկզբում մեկնում է Եվրոպա եւ Հռոմի Պապից եւս ստանում պարսից շահին ւողված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնեա ժողովրդի նկատմամբ:

Եսայի Հասան-Ջալալյան Կաթողիկոս

1708 թվականին Իսրայել օրին դեսպանական խմբով ժամանում է Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակում իր ճանապարհը, լինում Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում եւ նույն թվականի կեսերին վերադառնում Անդրկովկաս: Ռուսական դեսպանության ղեկավարի հայազգի լինելու հանգամանքը մեծ տպավորություն է գործում:
Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միանում է նաեւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Աստրախանում 1711 թվականին անակնկալ կերպով մահանում է Իսրայել Օրին, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ:

Վերջաբան:

Գործելով երեք դար առաջ, Իսրայել Օրու անձն ու գործը ներշնչման աղբյուր դարձան հայոց հետագա սերունդների համար, հայ ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի անկախության նվաճման բոլոր փուլերում:

  • անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:

  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: