1. Բացատրի՛ր բառերը՝
սկեպտիկ, — կասկածամիտ մարդ
նորաբողբոջ- նոր բողբոջած
կենսաթրթիռ — որի մեջ կյանքը թռթռում է
անարգել — վիրավորել
անհագուրդ — անհագ
կայծակնահար — շանթահար
2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը:
Լակոնական ոճ, լակոնիզմ, կարճ ու կտրուկ խոսք, մտքի սեղմ ու հստակ արտահայտություն։ Ըստ ավանդության` այդ ոճը բնորոշ է Լակոնիայում ապրող սպարտացիներին, որոնք սովորեցնում էին կարճ ու դիպուկ խոսել։ Այս ոճի օրինակ է Հուլիոս Կեսարի` Սենատին հղած զեկուցագիրը. «Եկա՛, տեսա՛, հաղթեցի՛»։ Լակոնիկ ոճը գեղարվեստական գրականության մեջ արտահայտություն է գտնում կերպարների, հանգամանքների, պատկերների կերտման ժամանակ։
Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձությունլակոնիկ ոճով:
Ես շատ եմ սիրում համակարգչաին խաղեր և դրանից ստանում էմ մեծ հաճույք
3. Տղային.
Ա. բնութագրի՛ր
Բ. մեղադ րի՛ր
Գ. արդարացրո՛ւ
4. Աղջկան.
Ա. մեղադրի՛ր
Բ. արդարացրո՛ւ
Գ. բնութագրի՛ր
5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.
Ա. տղայի կարծիքով
Բ. քո կարծիքով:
Ա․Պատմվածքի տղան ուրախ մարդ էր ,կյանքով լեցուն,շատ նպատակներ ուներ,բայց աղջկա դավաճանությունը նրան դարձրեց անինքնասեր։Այսինքն նա ուժեղ մարդ չէր,չդիմացավ այդ ցավին և կյանքը խորտակվեց։
Բ․Նա մեղավոր էր,որովհետև ինքնիրեն չէր սիրում,փոխանակ համալսարանը ավարտեր,լավ աշխատանք գնտներ,կարգին մարդ դառնար ,նա դարձավ հարբեցող ու ամեն ինչ կորցրեց։
Գ․Մյուս կողմից նա բարի էր, դա էր պատճառը,որ թուլացալ ու կործանվեց։
Աղջկան Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու. Գ. բնութագրի՛ր:
Ա․Աղջկա համար կարևոր էր հարստությունը և լավ կյանքը,դրա համար թողեց սիրած տղային ու գնաց արտասահման։
Բ․ Երևի աղջիկը հասկասել էր ,որ այդ տղան թույլ մարդ է և կյանքում հաջողություներ չի ունենա։
Գ․Աղջիկը շատ գեղեցիկ էր ու հմայիչ,բայց նրա համար կարևոր էր հարստությունը ,այլ ոչ թե սերը։
Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.
Ա. տղայի կարծիքով
Տղան սկզում մտածում էր աղջիկն է մեղավոր,հետո հասկացավ, որ ինքն է թույլ մարդ։
Բ. քո կարծիքով:
Իմ կարծիքով երկուսն էլ իրենց մեղավորությունն ունեին։
6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձիր ներկայացնել
աղջկա գրական դիմանկարը:
7. Քննարկիր հատվածները՝
1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել
իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս
սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ,
ի՞նչ էր նրանց արմատը:
2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։
Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի
զգում ինձ։
3. «Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարաննէլ, դիսերտացիան էլ, ամեն
բան և եկա վճիռս իրագործելու։
Կարդա՛ ,,Նա,, պատմվածքը:
Առաջադրանքներ1. Բացատրիր հետևյալ բառերը՝ անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, ընկղմվել,գոթական, անանց, պարուրել,
տրուբադուր,հրացայտ, անձեռակերտ, ծնրադրել:2. Բացատրիր արտահայտությունները՝1.ամբողջ էությամբ լսողություն դարձած2.սրտի լարերի վրա են նվագում3.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ 3.Վերլուծի’ր հետևյալ հատվածը.— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։— Իմ անունը Ջուլիետտա է։— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։
Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։4. Վերլուծի’ր հետևյալ հատվածը.Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ
մեզ բաժանում
էր իրարից։ Դուք վերևն էիք— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիսարհամարհանքով նայելու դեպի ներքև։
Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողներըերբեմն թևեր են առնում,
թռչում վերև, և,
վրիժառության զգացումով լեցուն։
5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու նկարագրության հետ:
6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:7. Ջուլիետային.մեղադրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)արդարացրո’ւ (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)բնութագրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:9. Մեկ բառով բնութագրի՛ր նրան:10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:11. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:12. Վերև-ներքև. ի՞նչ է դա քո պատկերացմամբ: /Ստեղծագործական աշխատանք/: