Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ֆիզիկա

Ճնշում: Ճնշման ուժ: Պինդ մարմինների ճնշումըՄարմնի կողմից հենարանի վրա նրա մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը կոչվում է ճնշման ուժ:Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի վրա ուժի ազդեցության արդյունքը կախված է ոչ միայն նրա մակերևույթին ազդող ուժի մեծությունից, այլև այն մակերևույթի  մակերեսից, որի վրա ազդում է ուժը, իսկ ավելի ճիշտ` ճնշման ուժի և այդ մակերեսի հարաբերությունից:Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=FS
Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի  1Նմ2 -ը: Դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ  1 մ² մակերեսով մակերևույթի վրա ազդելիս: Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այդ միավորը կոչվում է պասկալ՝
 1 Պա = 1Նմ2Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

Հեղուկների և գազերի ճնշումըԳազերի ճնշումը Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։ Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։
Փորձերի և ուսումնասիրությունների արդյունքներից հետևում է.   ՈւշադրությունԵթե գազի զանգվածն ու ջերմաստիճանը մնում են անփոփոխ, ապա գազի ծավալի փոքրացման դեպքում նրա ճնշումը մեծանում է, իսկ ծավալի մեծացման դեպքում՝ փոքրանում:ՕրինակԲազմաթիվ փոքրիկ անցքեր ունեցող սնամեջ գունդը միացնենք մխոցավոր խողովակին։ Գունդը ջրով լցնենք և ճնշումը մեծացնելու համար մխոցը ցած սեղմենք։ Ջուրը կսկսի դուրս թափվել ոչ միայն այն անցքերից, որոնք մեր գործադրած ուժի ուղղության վրա են գտնվում, այլև միաժամանակ մնացած բոլոր անցքերից։ Ընդ որում, ջրի ցայտող շիթերի ճնշումը, որը պայմանավորված է արտաքին ճնշումով, բոլոր ուղղություններով նույնը կլինի։

Նույնպիսի արդյունք կստանանք նաև այն դեպքում, եթե ջրի փոխարեն ծուխ օգտագործենք:Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:Հեղուկների ու գազերի կողմից ճնշման հաղորդումը պայմանավորված է նրանց մոլեկուլների բավականաչափ մեծ շարժունակությամբ։ Հեղուկների ճնշումը Հեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ Հիդրոստատիկ ճնշման բանաձևն է ՝ p=ρgh, որտեղ ρ -ն՝ հեղուկի խտությունն է, հ -ը հեղուկի սյանբարձրությունը՝ g=9,8Նկգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: