Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կենսաբանություն

Սողունների արտաքին կառուցվածքըՍողունները ցամաքը գրաված առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Սողունները ցամաքային կենսապայմաններին լավագույնս հարմարվել են պատմական զարգացման ընթացքում: Ի տարբերություն երկկենցաղների՝ նրանք հիմնական կախում չունեն ջրից: Նրանք առաջացել են հնագույն երկկենցաղներից՝ ստեգոցեֆալներից: Մինչև 1 մ երկարություն ունեցող, ճահճային կենսակերպով բրածո կենդանի սեյմուրիան կարող է համարվել հնադարյան սողունների նախահայրը: Վերջինս էլ սկիզբ է տվել սողունների մյուս բոլոր հայտնի և անհետացած կամ ներկայումս գոյատևող խմբերին: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են միայն թոքերով: Հետևաբար նրանց մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը՝ նման միջատների արտաքին խիտինային ծածկույթին: Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, իսկ սողունները նույնպես կատարում են մաշկափոխանակություն

13.jpg

 Սողունները ևս ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:Սողունների բեղմնավորումը ներքին է:Սողունները դնում են պաշարային սննդանյութերով հարուստ, խիտ թաղանթով պատված, խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության: ՈւշադրությունՍաղմնային հատուկ թաղանթների շնորհիվ սաղմը զարգանում է օդային միջավայրում:Մոտավորապես 180 մլն տարի առաջ երկրագնդի վրա գերիշխում էին սողունների հնագույն տարատեսակները՝ դինոզավրերը: Նրանց ներկայացուցիչները գրավել էին բոլոր կենսամիջավայրերը՝ ջրային, ցամաքային, օդացամաքային:  

14.jpg

 Ներկայումս սողունները ապրում են հիմնականում տաք ու չոր կլիմա ունեցող երկրներում, քանի որ նույնպես սառնարյուն կենդանիներ են: Այժմ հարմարված են ցամաքային, կիսաջրային և ծովային կենսամիջավայրերում: Ողնաշարավորների ենթատիպում սողունները բազմաքանակներից չեն, սակայն ունեն միջավայրային հարմարման բազմազանություն: Այժմ հայտնի է մոտ 7,5 հազար տեսակ: Սողունների մեջ տարբերում ենք` կրիաներ, կոկորդիլոսներ, օձեր, մողեսներանհետացած դինոզավրեր

23.jpg

 Միջավայրի պայմաններին հարմարումը հանգեցրել է նրան, որ սողունները ձեռք են բերել տարածության մեջ տեղաշարժվելու տարատեսակ ձևեր և հարմարանքներ: Դրանք իրենց հերթին փոփոխել են սողունների ինչպես վերջույթների կառուցվածքը, այնպես էլ երբեմն մարմինն ամբողջապես: Այսպես.

  • Գեկկոնները, որոնք շարժվում են հարթ մակերեսներով, մատների եզրերին ունեն թմբիկաձև ծծիչներ, որոնցով կպչում են պատին:
  • Քամելեոնները, որոնք ծառաբնակ են, ունեն ճյուղերից բռնվելու աքցանանման մատներ և պոչի օգնությամբ կարող են կախվել ճյուղերից:
  • Թռչող վիշապիկը, որը բնակվում է Մալայան արշիպելագում, մարմնի կողքերին ունի մաշկի լայն ծալք, որի շնորհիվ ծառից ծառ թռչելիս սավառնում է օդում:
  • Կրիաները մատների արանքում ունեն լողաթաղանթներ:
  • Օձերը բացարձակապես զրկված են վերջույթներից և ունեն որդանման, սողացող մարմին:
31.jpg

 Սողունների աչքերն ունեն կոպեր, որոնք ցամաքային միջավայրում խոնավեցնում և պաշտպանում են աչքը: Օձերի և որոշ մողեսների կոպերը միաձուլվել են և դարձել թափանցիկ:Սողուններին ևս բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով՝ զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին: 

34.jpg

 Սողունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի խիստ տարբեր կառուցվածքային դրսևորում: Այդ բազմազանությունը պայմանավորված է կմախքի առանձնահատկություններով՝ որպես հարմարման արդյունք: Այնուհանդերձ սողունների մարմնի ընդհանուր կառուցվածքը դիտարկենք ճարպիկ մողեսի օրինակով: Մողեսի մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից, պարանոցից, իրանից և պոչից: 1. Գլուխ. սահմանազատվում է պարանոցից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական և լսողական զգայարանները, քթանցքերը, բերանը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և լավ արտահայտված է:3. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է ուսագոտին և կոնքագոտին, կրծքավանդակը և հիմնական ներքին օրգանները:4. Պոչ. բնորոշ է գրեթե բոլոր սողուններին, տարբեր տեսակների մոտ ունի տարբեր նշանակություն:5. Վերջույթներ. բոլոր սողունները, բացառությամբ օձերի, տեղաշարժվում են առջևի և ետևի վերջույթներով

36.jpg

 Ցամաքային կենսակերպով պայմանավորված՝ սողունների կմախքը բավականին նման է երկկենցաղների կմախքին: Սողունների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ: I. Գանգ: Կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը և ծնոտները: Օձերի ծնոտները կարող են միմյանցից հեռանալ՝ ամբողջական սնունդ կուլ տալու հետևանքով:  II. Ողնաշար: Ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային: Պարանոցային ողերը մեկից ավել են և միմյանց հետ շարժուն հոդավորվելով՝ թույլ են տալիս գլուխը ազատ պտտել: Կրծքային և գոտկային ողերը միասին 22-ն են և իրենց վրա կրում են գոտիները: Կրծքային և գոտկային ողերին կիսաշարժուն կերպով միացած են կողերը: Առաջին 5 զույգ կողերը կրծքային հատվածում միանում են կրծոսկրին և ձևավորում կրծքավանդակ:

23.jpg

  III. Գոտիներ Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է կենտ կրծոսկրիցզույգ անրակիցզույգ թիակից:Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար: Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:  IV. Վերջույթներ Բոլոր ողնաշարավորների նման սողուններն ունեն զույգ վերջույթներ՝

  • Առջևի վերջույթներ  կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, 5 մատներ:
  • Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկրզույգ սրունքի ոսկրեր, թաթ, 5 մատներ:

Սողունների ներքին կառուցվածքը

Սողունները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ, նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել սողունները: Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր. 

giphy.gif

 1. Բարդ և նուրբ շարժումների կարգավորում և կոորդինացիա. լավ զարգացած ուղեղիկը և առջևի ուղեղը թույլ են տվել հաղթահարել տվյալ խնդիրը:2. Ինտենսիվ տեղաշարժ ցամաքում. սողունների կմախքում գոտիների և վերջույթների զարգացումը հնարավոր են դարձրել ակտիվ տեղաշարժը:3. Շրջակա միջավայրի արագ ընկալում և արձագանքում. զգայարանների՝ հատկապես աչքի և ականջի զարգացումը թույլ տվեցին լավագույնս ընկալել միջավայրը:4. Բազմացման գործընթացի անկախացումը ջրային միջավայրից. ներքին բեղմնավորումը և ձվի առաջացումը հաղթահարեցին ջրի անհրաժեշտությունը:  

56.jpg

Մարսողական համակարգ Սողունները հիմնականում գիշատիչ օրգանիզմներ են, որոնք որս են կատարում: Սնվում են հոդվածոտանիներով, ձկներով, երկկենցաղները՝ նաև թռչուններով և կաթնասուններով: Մարսողական համակարգը կազմված է երկկենցաղներին բնորոշ բաժինների նույն հերթագայությունից՝ 1. բերան,2. բերանակլանային խոռոչ,3. կերակրափող,4. ստամոքս,5. 12-մատնյա աղիք,6. բարակ աղիք,7. հաստ աղիք,8. ուղիղ աղիք,9. կոյանոց,10. կոյանցք:  12-մատնյա աղիքումբացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: Սողունները ունեն լեղապարկ, որը կուտակում է լյարդի արտադրած լեղին, խտացնում և ուղարկում է մարսողական ուղի:Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:

3940144.png

 Բերանում գտնվում են սողունների ատամները, որոնք բռնում, պահում կամ հոշոտում են որսը: ՈւշադրությունԹունավոր օձերի վերին զույգ ատամները խողովակավոր են, խոշոր, որոնցով հոսում է թույնը:Սողուններն ունեն երկար, շարժուն, երբեմն երկճյուղ, հիմնականում բերանից դուրս եկող լեզուԼեզուն բացի նրանից, որ որս կատարող հիմնական հարմարանքն է, հանդիսանում է նաև շոշափելիքի օրգան:Սողունների մի մասը կերը կուլ է տալիս ամբողջությամբ, օրինակ՝ օձերը, մողեսները, իսկ մյուս մասը պատառոտում է սուր ատամներով՝ կոկորդիլոսներ, վարաններ, կրիաներ:Սողունների մարսողությունը դանդաղ է կատարվում և ուղիղ համեմատական է մարմնի ջերմաստիճանին:Քանի որ սողունները սառնարյուն են, իսկ նրանց մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է միջավայրի ջերմությամբ, նրանք կարող են սնունդը մարսել մինչև մեկ ամսվա ընթացքում: 

44.jpg

 Արտազատական համակարգ Սողունների արտազատությունը գրեթե ամբողջովին նույնն է, ինչ երկկենցաղների մոտ: Մեզը պինդ, շիլայանման զանգված է, որը պարունակում է միզաթթու:Արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են:  Արտազատական համակարգը ունի նույն կառուցվածքային և գործառնական հերթագայությունը. 1. արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,2. երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,3. մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,4. կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ և մեզի խտացում,5. շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից: 141.jpgՇնչառական համակարգ Սողունների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից. 1. քթանցքեր2. կոկորդ3. շնչափող4. զույգ բրոնխեր5. զույգ թոքեր ՈւշադրությունՍողունները շնչում են միայն թոքերով:Թոքեր — որպես իսկական ցամաքային օրգանիզմներ՝ սողուններին բնորոշ են ներքին ծալքավոր մակերես ունեցող թոքերԳազափոխանակություն — սողունների թոքերի ընդհանուր մակերեսը, շնորհիվ խորը ներքին ծալքերի, բավական մեծ է: Այդ պատճառով գորտերի գազափոխանակությունը օդի հետ կատարվում է միայն թոքերումՇնչառական շարժումներ — սողունների միջկողային մկանները ապահովում են շնչառական շարժումների՝ ներշնչման և արտաշնչման հնարավորությունը:   

142.jpg

 Արյունատար համակարգՍողուններն ունեն փակ արյունատար համակարգ և սառնարյուն կենդանիներ են:Սողունները, բացառությամբ կոկորդիլոսների, ունեն եռախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 1 փորոքից: Փորոքը ունի ոչ լրիվ միջնապատՄիջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները քիչ են խառնվում և նրանք, ի տարբերություն գորտերի, ստանում են ավելի շատ թթվածին: Փորոքից դուրս են գալիս՝ Թոքային զարկերակը — արյունը գնում է թոքերԱորտային աջ և ձախ աղեղները — արյունը գնում է հյուսվածքներ Անոթների հատուկ դասավորության շնորհիվ միայն ուղեղը ստանում է մաքուր զարկերակային արյուն:Սողուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:Սողունների փորոքում առկա է խառը արյունԱրյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտԱրյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:Սողունի սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով:  

143.jpg

  Նյարդային համակարգ Սողունների նյարդային համակարգը նման է երկկենցաղներին, կազմված է՝ I. գլխուղեղից — պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:II. ողնուղեղից — պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում: III. նյարդերից — դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը: Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են գրեթե նույն գործընթացները և ունեն նույն հերթագայությունը, ինչ երկկենցաղները:  1. Երկարավուն ուղեղ — ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  2.Միջին ուղեղ — ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:3. Միջակա ուղեղ — ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը:4. Ուղեղիկ — ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:5. Առջևի ուղեղ — կազմված է երկու կիսագնդերից, որոնց վրա նկատվում են գորշ նյութի կուտակումներ:Գորշ նյութը պայմանավորում է նրանց առավել բարդ վարքագիծը և պայմանական ռեֆլեքսների առկայությունը:Ուղեղիկը լավ է զարգացած, քանի որ կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանեցումը: 

145.jpg

 Զգայարաններ  Սողուններն ունեն 4 զգայարան՝ I. տեսողական, II. լսողական, III. հոտառական, IV. շոշափելիքի: Տեսողական զգայարան — գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր: Մողեսներն ունեն նաև 3-րդ՝ թարթող կոպ:Լսողական զգայարան — սողունները ևս բացի ներքին ականջից ունեն նաև միջին ականջ: Միջին ականջը սահմանազատվում է թմբկաթաղանթով, որը գտնվում է փոսիկի մեջ:Հոտառական զգայարան — գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:Շոշափելիքի զգայարան — արդեն նշել ենք, որ լեզուն սողունների շոշափելիքի օրգանն է: 

147.jpg

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: