Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ֆիզիկա

Մարմնի զանգվածը

Մարմինների փոխազդեցության հետևանքով նրանց ձեռք բերած արագությունները կարող են տարբեր լինել: Դիտարկենք, թե ինչի՞ց է կախված սայլակների ձեռք բերած արագությունը:Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա: 

0-23.png

Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ: 

0-24.png

Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները: Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
ՕրինակԿրակոցի ժամանակ հրանոթն ավելի փոքր արագություն է ձեռք բերում, քան արկը, հետևաբար հրանոթը արկից իներտ է:Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Օրինակ, շարժումը սկսող մարզիկի, ավտոմեքենայի, ինքնաթիռի արագությունն աստիճանաբար է աճում:  Ակնթարթորեն չի կարող կանգնել նաև շարժվող մարմինը: Օրինակ, արգելակող ավտոմեքենան մինչև կանգ առնելը որոշ ճանապարհ է անցնում, և դա պետք է հաշվի առնել վթարներից խուսափելու համար:
Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը: 
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:

արմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:Դիցուք վերը նշված փորձի սայլակներից առաջինը ձեռք է բերել v1 արագություն, իսկ երկրորդը` v2: Նշանակենք սայլակների զանգվածները m1 և m2:
 Քանի անգամ v2 -ը փոքր է v1-ից, այնքան անգամ երկրորդ սայլակն իներտ է առաջինից և, հետևաբար, այնքան անգամ ավելի մեծ զանգված ունի, քան առաջինը` m2=v1v2⋅m1 կամ m1v1=m2v2 Զանգվածի չափման միավորՄՀ-ում զանգվածի չափման միավորը 1 կիլոգրամն է:Գործնականում օգտագործվում են նաև զանգվածի այլ միավորներ՝
1տ=1000կգ, 1գ=0,001 կգ, 1 մգ =0,000001 կգ։
Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատներով՝ 1 կարատ =0,2 գ: Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։ Կշռելու համար օգտագործում են կշեռքներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: