Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Պատմություն

1.դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում

  • Գտնել դրանց իրական , առասպելական լինելը
  • Բերդ-Կապույտ — գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում: Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։
  • Տեղտիս — Դեղձիս կամ Դեղձենց քաղաք Վանի նահանգում, Գավաշի գավառում
  • Նորագեղա դաշտ — առասպելական վայր
  • Մուշ — քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։
  • Արզրում — Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջերին
  • Մանազկերտու բերդ — Մանազկերտ գյուղաքաղաքը հին ժամանակներուն Մալազկիրթ / Մանազկերտ անունով էր ծանոթ, պատմական Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկն էր՝ աշտարակների և պարիսպների պատճառով։ Ըստ առասպելի, գյուղաքաղաքի անունը կապում են Ուրարտուի թագավոր Մենուայի անվան հետ: Սակայն մեկ այլ առասպելի համաձայն, գյուղաքաղաքն կոչված է Հայկ նահապետի որդու՝ Մանավազի, հետ:
  • Սասուն — գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։
  • Բաղդադ — Իրաքի մայրաքաղաք: Գտնվում է Տիգրիս գետի ափին։ Հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք: Միջին դարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաք
  • Սեղանասար — Ջեյնար (ի)-Աթեշ, լեռ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հյուսիս արևմտյան հատվածում:
  • Անգղաձոր — Անգղ, Անկղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում: Գյուղի միջով հոսում է նույնանուն գետակը։
  • Մըսըր — Եգիպտոս՝ Ջումհուրիյատ Մըսր ալ-Արաբիյա կամ մասրի՝ գումհուրիյատ Մասր ալ-Արապիյա: Սահմանակից էր Սասունին և նրա սահմանների մեջ են Դիարբեքիրը և Հալեպը:
  • Պղնձե քաղաք — վիպական տեղանուն
  • Քաջանց երկիր— վիպական տեղանուն
  • Կանաչ քաղաք — վիպական տեղանուն
  • Իրան-Թուրան — նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն
  • Ծովասար —  համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: եռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։
  • Մարութա սար — գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ «Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:
  • Բաթմանա գետ — Փրե Բաթման գետն անցնում է Սասունի հարավային կողմով և թափվում է Տիգրիսի մեջ: Բաթմանա գետի և նրա կամրջի հետ կապվում են հնագույն ավանդություններ Գրիգոր Լուսավորչի հրաշքների, կործանված հեթանոսական մեհյաններից հալածված դևերի մասին։
  • Վան — նախկին հայկական քաղաք, ներկայում քրդաբնակ քաղաք Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում՝ Վանա լճի արևելյան ափին։
  • Բիթլիս— նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։
  • Կարս — քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզկենտրոնն է։ Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 — 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։
  • Ոստան — գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, «ոստան» բառը նշանակում է՝ «իշխանանիստ» կամ «թագավորանիստ», իր անունը, հավանաբար, ստացել է, որ գավառում են գտնվում Արտաշատ և Դվին քաղաքները, որոնք Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակաշրջանում եղել են Հայաստանի մայրաքաղաքներ։
  • Կապուտկող — լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավային կողմում։ Ըստ ավանդության՝ Մծբինի Հակոբ հայրապետը Ըձաքարի կատարից անիծել է Ռշտունիք իշխան Մանաճիհրին, որը ծովն էր նետել նրա անմեղ սարկավագներին։ Իբրև այդ անեծքից հետո Ռշտունիքում երեք տարի երաշտ է եղել:
  • Կաղզվան —  քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի կազմում։ Հայտնի է նաև Երասխաձորի բերդ անունով։ Ենթադրվում է, որ այն սկզբում հավանաբար կոչվել է Կաղզովան։
  • Խլաթի երկիր — պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում։ Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։
  • Մոսուլի թագավորություն — քաղաք Իրաքի հյուսիսում, Տիգրիս գետի աջ ափին: Մոսուլը հիմնադրվել է 6-րդ դար, ավերված Նինվեի մոտ։
  • Դյուրջիստան — Վրաստան
  • Թավրիզ — քաղաք է Իրանի հյուսիս-արևմուտքում, Աջիչայ գետի հովտում: Հիմնադրել են Սասանյանները 3-4 դդ.։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին պարսկերեն թեբրիզ «տենդը վանող» բառից
  • Խոյ — քաղաք ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում, Կապուտան լճից դեպի հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում: Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։
  • Վիրտուալ քարտեզում գտնել , նշել այդ վայրերը
  • գտնել այժմ ինչպես են կոչվում այդ վայրերը

ԲԱՆԴՈԻՄԱՀՈԻ ԿԱՄ ԲԵՐԿՐԻ ԳԵՏ — գետ Վանի շրջանում

բերկրի
ԲԻԹԼԻՍ — քաղաքի անուն է Սասունի հարավ-արևելյան կողմը

Բիթլիս
ԲԱՂԴԱԴ — քաղաք Միջագետքում

Բաղդադ
ԲԱԹՄԱՆԱ ԿԱՄՈԻՐՋ, ԳԵՏ — կամուրջի և գետի անուն, Սասնա սահմանում

Բաթմանա կամուրջ
ԳՑՈԻՐՋԻՍՏԱՆ — Վրաստան

վրաստան1
ԴԻԱՐԲԵՔԻՐ — քաղաք, նախկին Տիգրանակերտը կամ նախկին Տիգրանակերտի սահմաններում

Դիարբեքիր
ԴԵՂԴՒՍ ԿԱՄ ՏԵԽՏԻՍ — գյուղ Սասունում
ԴԱՇՏՈԻ-ՊԱԴՐԻԱԼ — գյուղ Սասունում
ԼԵՌՎԱ ՍԱՐ ԿԱՄ ԼԵՌԱ ՍԱՐ — սար Սասնա սահմաններում
ԽԼԱԹ, ԱԽԼԱԹ— միջնադարյան հայկական քաղաքի անուն, այժմ գյուղ

խլաթ
ԾՈՎԱՍԱՐ — սար Սասունում
ԾԾՄԱԿԱԿԻԹ — սար Սասունում
ԿԱԹՆԱՂԲՅՈԻՐ — առասպելական աղբյուր
ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ — առասպելական քաղաքի անուն
ԿԱՊՈԻՏԿՈՂ — կապույտ բերդ
ԿԱՊՈՏԻՆ ԲԵՐԴ ԿԱՄ ԲԵՐԴ ԿԱՊՈՏԻՆ — բերդ Կաղզվանում(ներկայիս Կարսի շրջան)

Կաղզվան
ՀԱԼԵՊ — քաղաք Միջագետքից արևմուտք, Սիրիայում

Հալեպ
ՀԻԼԻ — վանքի անուն Ռշտունիքում
ՃԱԺՎԱՆ— հին Ճոճվանը, տեղի անուն է
ՃԱՊԱՂՋՈԻՐ— տեղի անուն է, Տարոնի և Դիարբեքիրի մեջտեղը
ՄԱՆՋԿԵՐՏ, ՄԱՆԱԶԿԵՐՏ — միջնադարյան բերդ-քաղաք, այժմ գյուղ()

Մանազկերտ
ՄԱՌՆԻԿ, ՄԱՌԸՆԿԱ ԴԱՇՏ — գյուղ Տարոնում

ՄԱՐՈԻԹ, ՄԱՐՈԻԹՈԻԿ, ՄԱՐՈԻԹԱ — սար Սասունում

777777
ՄԱՏՂԱՎԱՆՔ — հին Հայաստանի վանքերից, մեկը
ՄԱՐԱԹԿԱՋՈԻՐ — Տիգրիսի վտակը
ՄԱՐՈԻԹԱ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ — վանք Մարութա սարի վրա
ՄՈՒՐԱԴ ԳԵՏ — Արածանի գետը, այժմ Մարադ-չայ
ՄՈՒՇ — քաղաք Տարոնում

Մուշ
ՄՍԸՐ— Եգիպտոս
ՆԵՄՐՈԻԹ — սար Սասունի և Մոկսի մեջտեղը

Նեմրութ
ՆՈՐԱԳԵՂ — գյուղի անուն Մուշում և Վանի մոտերքը
ՋԶԻՐ — պատմական Աղբակից դեպի հարավ ընկնող գավառ
ՇԱՄ — Դամասկոս քաղաքը

Դամասկոս
ՋԶԻՐՈԻ-ՇԱՏ — Ջզիրու գետի անունը
ՊՂՆՁԵ ՔԱՂԱՔ — առասպելական քաղաք
ՍԱՍՈՒՆ — Տարոն-Տուրաբերանի լեռնային գավառներից մեկը
ՍԵՂԱՆՍԱՐ— սար Մուշի գավառում
ՍԵՎՍԱՐ — սար Սասունում
ՍՈԻՐԲ ԿԱՐԱՊԵՏ — Իննակնյան Գլակա վանքը
ՎԱՆ — քաղաքի անուն է

Վան
ՈՍՏԱՆԱ ԿԱՊԱՆ — Վանա ծովի հարավային ափին, պատմական Ռշտունյաց գավառի կենտրոնը, հայտնի Նարեկ գյուղի մոտ
ՏՈՍՊԱՆ ԲԼՈՒՐ — տես՝ Ագռավու քար

Ագռավու քար
ՖԱՐԿԵՆ — Նփրկերտ քաղաքը, Դիարբեքիրի մոտերքը

2.«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, “Սասունցի Դավիթ”

Էպոսը կարդալուց հետո փորձիր/տես վերևում նշված հոդվածը, կարող ես օգտվել այլ աղբյուրներից/ նկարագրել հայկական պատմական որ ժամանակաշրջանն է ընդգրկում, էպոսի կերպարները որ իրական պատմական կերպարների հետ են կապված:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար»«Մեծ Մհեր»«Սասունցի Դավիթ»«Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկացմշոսասնա, ինչպես նաև արարատյան։

Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:

Սասունցի Դավիթ

Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:

1939 թ-ին՝ վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ, 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին:

Էպոսի բովանդակությունը

Էպոսում գործում են վիպական հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Վիպասացները նկարագրում էին, որ ինչպես նժույգին հեծած Սանասարը «մեկ սար էր սարի վրա», այնպես էլ նրա որդի Մհերը «խոջա ամրոց էր նստած ձիու վրա»: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:

Հայոց ազգային էպոսը

Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր էպոսի առանցքային կերպարը: Էպոսում հենց Դավիթի կերպարի միջոցով են արտահայտվել հայ ժողովրդի վեհ գաղափարները, խոր հույզերն ու բոլոր նվիրական իղձերը: Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:

Հայոց ազգային էպոսը

Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում և պատգամում.

Քանի աշխարք չար է,

Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,

Մեջ աշխարքին ես չեմ մնա:

Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա

որ էլնենք էդտեղեն:

Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:

Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:

Էպոսի առանձնահատկությունները

Բոլոր ազգային էպոսներն իրենց առջև դնում են պետականության խնդիրը, և եթե այն չունի պետականության խնդիր, ապա այն էպոս համարվել չի կարող: Հայկական ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը:

Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Սակայն պետք է նշել, որ հայկական էպոսի արմատները հասնում են հազարամյակների խորքը, երբ մարդն ուներ ամենապարզունակ ապրելակերպը: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:

Հայկական էպոսում հիշատակվում են թագավորը, իշխանը, հոգևորականը և ռամիկ ժողովուրդը: Սակայն նրանք բոլորն իրենց նիստ ու կացով, բարքերով և կրթությամբ գրեթե չէին տարբերվում: Թագավորը և ժողովուրդը մտերմիկ հարաբերությունների մեջ էին միմյանց հետ: Սասունցիները սիրում էին իրենց տերերին: Նրանց միջև միակ էական տարբերությունն այն էր, որ մեկը հրամայողն էր, իսկ մյուսը՝ լսողը:

Հայոց ազգային էպոսը

Հայոց էպոսի հերոսները ոչ միայն պայքարում էին օտար նվաճողների դեմ, այլև օգնում գյուղացուն առօրյա աշխատանքներում: Նրանք գերմարդկային ուժով օժտված հսկաներ էին, որոնք մեծանում էին ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ: Եվ չնայած իրենց ֆիզիկական ուժի նրանք նաև աչքի էին ընկնում բարությամբ, միամտությամբ և պարզությամբ: Հենց այս պատճառով էլ էպոսի հերոսներին տրվել է «ծուռ» մականունը: Այսինքն էպոսի հերոսները վերացական կերպարներ չեն եղել, այլ իրական մարդիկ՝ իրենց թերություններով և առավելություններով:

«Սասնա ծռեր» էպոսը մեզ հաղորդում է հսկայական տեղեկություններ հայ ժողովրդի ապրելակերպի, ընտանիքի, ներընտանեկան և հասարակության մեջ փոխհարաբերությունների, կրոնական ընկալումների, ծիսական արարողակարգերի և հավատալիքների մասին:

Էպոսն ու հեթանոսությունը

Էպոսում երևում են կրակի պաշտամունքի հետքեր, որոնք բնորոշ են հեթանոսական շրջանին: Հանդիպում են նաև հնագույն ժամանակներից մնացած հավատալիքներ՝ ջրի, լույսի, հողի, երկնային լուսատուների և նախնիների պաշտամունք: Մեծ և Փոքր Մհերները կապվում են Միհր աստծո հետ: Առասպելում դա վառ արտահայտվում է Փոքր Մհերի կերպարի մեջ, ով համարվում էր էպոս մտած Միհր արեգակը:

Լուսնային և արեգակնային հատկանիշներով և գուշակության ու կախարդության շնորհներով էին օժտված նաև էպոսի կանայք՝ Դեղձուն Ծամը, Խանդութը և Գոհարը:

Սասունցի Դավիթ

Սանասարը և Բաղդասարը կապվում են հայ առասպելաբանության մեջ ամպրոպային հերոսների հետ, որոնք, կռվելով ջրի ակունքը փակող հրեշի հետ, սպանում են նրան, և ազատում արեգակի աղջկան՝ այս դեպքում Դեղձուն Ծամին:

Էպոսում հիշատակվում է նաև ժողովրդի կողմից սիրված տոներից մեկը՝ Համբարձումը: Չնայած որ այն այժմ քրիստոնեական է, սակայն ունի հեթանոսական ծագում: Հնում այն համարվել է ջրի և ծաղկի տոն: Մարդիկ հավատում էին, որ գիշերվա ընթացքում ջրերը մեկ րոպե կանգ են առնում և հենց այդ գիշեր էլ ջրերն ունենում են բուժիչ հատկություն: Տոնի ժամանակ բախտախաղ էին խաղում և գուշակություններ անում:

Սասունցի Դավթի արձանը

Հայ ժողովուրդն այնքան է սիրել իր էպոսի հերոսներին, և հատկապես Սասունցի Դավթին, որ նրա անունով է կոչվում Երևանի մետրոյի կայարաններից մեկը: Կայարանի դիմաց կանգնեցված է նաև Սասունցի Դավթի արձանը, որի հեղինակն է հայտնի հայ քանդակագործ Երվանդ Քոչարը: Ներկային արձանը տեղադրվել է 1959 թվականի դեկտեմբերի 3-ին, սակայն սա արձանի երկրորդ տարբերակն էր: Արձանի առաջին՝ գիպսե, տարբերակը ստեղծվել էր 1939 թ-ին՝ էպոսի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ: Սակայն արձանի տեղադրումից հետո Քոչարը ձերբակալվեց, քանի որ իր պատրաստած արձանի հեծյալ հերոսի «մերկացրած» սուրը նայում էր դեպի Թուրքիան: Բանտարկությունից 2 տարի անց Քոչարը ազատ է արձակվում: Եվ արդեն 1959թ-ին տեղադրվում է Սասունցի Դավթի արձանի այժմյան տարբերակը:

Սասունցի Դավիթ

Սակայն այս արձանը սովորական արձան չէ, այն իր մեջ մի քանի հետաքիրքական գաղտնիքներ է թաքցնում: Առաջինը ձիու պոչն է: Հնում սովորություն կար, որ պատերազմից առաջ ձիու պոչին պարան էին կապում, որպեսզի չխանգարեր, սակայն այս արձան վրա Քոչարը ոչ թե պարան, այլ քյամար (մուսուլմանական գոտի) է կապել: Եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել, որ պոչը հստակ բաժանված է երկու մասի, որոնք էլ նման են կրկին լայն մուսուլմանական շալվար հագած զույգ ոտքերի: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թշնամին մարմնի կեսով մտած լինի ձիու հետույքը:

Մեկ այլ հետաքրքիր փաստ կապված է Դավթի թրի հետ: Դավիթը իր սուրը պահում է հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց: Քանի որ նա մենակ էր պատրաստվում կռվել թշնամու զորքի դեմ, հետևաբար չէր կարող նրանց մեկ մեկ սպանել, այլ պետք է արտի նման հնձեր նրանց:

3.Բացահայտել, փնտրել, գտնել, պատմել որևիցե  պատմական կերպարի և նրա հավատարիմ ձու մասին:

4.Ներկայացրու տեսաֆիլմի տեսքով,, պատում բլոգում, կարող են լինել քո ստեղծած անիմացիաները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: