Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում
Բոլոր նյութերն ըստ մաքրության աստիճանի բաժանվում են երկու խմբի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ:Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:
Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:



Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական համակցություններ են, որոնցում յուրաքանչուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը, ուստի և իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա:Խառնուրդները լինում են համասեռ ու անհամասեռ:Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:
Համասեռ խառնուրդների օրինակներ են՝ աղաջուրը, շաքարաջուրը, օդը, նավթը:
Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն:



Նյութերը մաքրումը
Բնության մեջ նյութերը հիմնականում հանդես են գալիս խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում: Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:
Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ: Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

Նավթ Տարբեր նյութերի լուծույթներ Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

Սուրճ և կաթ Ծծումբ և երկաթ
Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ: Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը առաջացրած նյութերի հատկություններից:
Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝
• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն



Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝
• շոգիացում և բյուրեղացում
• թորում


Ֆիզիկական և քիմիական երևույթներ
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝
Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:





Ֆիզիկական երևույթները լինում են՝ Մեխանիկական (մարմինների շարժում), Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),

Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),

Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),

Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),

Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով: Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական երևույթների օրինակներ.




Քիմիական երևույթների օրինակներ են՝ Վառելանյութի այրվելը,

Երկաթի ժանգոտելը և այլն:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ: