Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Կենսաբանություն

Հայաստանում հանդիպող թռչունները

Նախագծի ընթացքը

  • Սովորողները ծանոթանում են թռչունների տեսակներին
  • առանձնացնում տարածված և հազվադեպ հանդիպող տեսակները
  • նշել որոնք են գրանցված կարմիր գրոքում
  • ընտրում մեկ -երկու տեսակ, ներկայացնում մանրամասն բնութագիր՝ հիմնավորելով իր ընտրությունը
  • Մասնակցել Սիրանուշ Թումանյանի նախագիծին, թռչունները ուսումնասիրելուց հետո , դիտարկել նախագծում ընդգրկված տեսակներին:

Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիներիտեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի ևհազվագյուտության կարգավիճակի[3]
Կարգաբանական խումբՏեսակներիընդհանուրքանակըՏեսակների քանակըՏեսակների քանակըՄիջազգային Կարմիրգրքում
անհետացածանհետացողհազվագյուտկրճատվողանորոշ
Ձկներ2212
Երկկենցաղներ11
Սողուններ116417
Թռչուններ672034133
Կաթնասուններ18236631

Քարարծիվ

 (լատ.՝ Aquila rapax), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Նախկինում համարվում էր տափաստանային արծվի ենթատեսակ, ներկայումս առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ[1]:

Մարմնի երկարությունը 60-72 սմ է, թևերի բացվածքը՝ 159-183 սմ: Արուների քաշը 1,6-2 կգ է, էգերինը՝ 1,6-2,5 կգ:

Տարածված է տափաստաններումսավաննաներում, ցածր խոտածածկով վայրերում, ուր տեսանելիությունը սահմանափակված չէ բնական արգելքներով: Հանդիպում է Ասիայում և Աֆրիկայում:

Սնվում է կաթնասուններովթռչուններովերկկենցաղներովսողուններովմիջատներովձկներով և լեշով: Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով: Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում: Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով: Հաճախ զավթում է այլ թռչունների որսը[1]:

Քարարծիվը խոշոր, հզոր գիշատիչ է, ունի կեռ, երկար ու սուր մագիլներ:

Բնադրում է անմատչելի ժայռերում:

ՀՀ կարմիր գրքում գրանցված թռչուններ

Ժայռային մեծ սիտեղ

ÔºÕ¡ÕµÕ¼Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¥Õ® Õ½Õ«Õ¿Õ¥Õ²

Լայնակտուց բադ

Լորաճուռակ

Լորաճուռակ

 Ագռավները ամենախելացի կենդանիներից են  

Այս կենդանիները իրենց խելքով կարող են մրցել շիմպանզեների և դելֆինների հետ: Մի տրամաբանական թեստի ժամանակ ագռավը պետք է ստանար օդում կախված կերը` թելից քաշելով այն իր մագիլի օգնությամբ: Նա պետք է այս գործողությունը կրկներ այնքան, մինչև որ ստանար կերը: Շատ ագռավներ առաջին իսկ փորձից կարողացան վերցնել կերը: Դրա համար նրանցից պահանջվեց ընդամենը 30 վայրկյան: Վայրի բնության մեջ ագռավները ժայռեր են հրել մարդկանց վրա, որպեսզի հեռացնեն նրանց իրենց բներից: Ագռավները նաև կուղբի դիակի մոտ մեռած են ձևացել, որպեսզի մյուս ագռավները չուտեն այն: Գերության մեջ որոշ ագռավներ կարող են ավելի լավ խոսել սովորել, քան որոշ թութակներ: Նրանք կրկնօրինակում են նաև ավտոմեքենաների ձայնը, կենդանիների և թռչունների կռինչը: Հայտնի է, որ ագռավները կրկնօրինակում են աղվեսների և գայլերի ձայները, նրանց դեպի այլ կենդանիների դիակներ կանչելու համար: Նրանք երբեմն չեն կարողանում պատառոտել կենդանու դիակը` նրա միսն ուտելու համար: Ուստի, երբ աղվեսը կամ գայլը վրա են հասնում դիակի վրա և պատառ-պատառ անում այն, նրանց հեռանալուց հետո ագռավն իջնում է կենդանու լեշի վրա և սկսում ուտել կենդանու դիակի մնացորդները:   

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: