- Ներկայացրու Անիի թագավորության թուլացման պատճառները:
Քանի որ Հայկական բոլոր իշխաները ընդունում էին և հռչակում էին իրենց թագաորությունները անկախ դա նպաստեց Անիի թագավորության թուլացման պատճառը և մյուս կողմից էլ եղբայրների դավադրաբար կնքաց կտակը։
- Հայաստանը գրավելու Բյուզանդիայի քաղաքականությունը:
- Անիի թագավորության անկման պատճառները:
Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
- Գրավոր ներկայացրու Բագրատունյաց թագավորության ընթացքում կատարված իրադարձությունների ժամանակագրությունը:
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։
11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք:
Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։