Про нос и язык — Пермяк Е.А.
Коротенькая история, в которой бабушка объясняет, почему у девочки Кати по два глаза, две руки и ноги, но только один нос и язык.
Про нос и язык читать
У Кати было два глаза, два уха, две руки, две ноги, а язык один и нос тоже один.
— Скажи, бабушка, — просит Катя, — почему это у меня всего по два, а язык один и нос один?
— А потому, милая внучка, — отвечает бабушка, — чтобы ты больше видела, больше слышала, больше делала, больше ходила и меньше болтала и нос свой курносый куда не надо не совала.
Вот, оказывается, почему языков и носов бывает только по одному.
Ясно?
Փոքրիկ Կատյան նստել էր տատիկի գիրկը և հարցնում էր ինչու նա ունի երկու ձեռք, երկու ոտք, երկու աչք,երկու ականջ, իսկ լեզուն և քիթը մեկ հատ։ Սիրելի թոռնիկ պատասխանեց տատիկը, այդ ամենը նրա համար է որ դու շատ տեսնես, շատ լսես, անես բազմաթիվ գործեր և շատ քայլես։ Իսկ լեզուն տրված է որպեսզի քիչ խոսես և քո փոքրիկ քիթը ուրիշի գործերի մեջ չմտցնես։ Այդ պատճառով էլ մարդուն տրված է մեկ լեզու և մեկ քիթ
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Համո Սահյան
Ուղիղ 100 տարի առաջ հենց այս օրը Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում ծնվել է Համո Սահյանը:
1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, որպես գրական աշխատող։


1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Հետաքրքիր դեպքեր Համո Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը: