Կազմել 10-րդ դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:
Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:
Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր գագաթնակետին:
Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:
Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք կառուցված շինությունները:
Անի մայրաքաղաքի մասին
1. 10-րդ դարում Հայաստանում Աշոտ երկաթի գահակալության վերջին տարիներին վերացավ արտաքին հարձակումների վտանգը։ Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության և շինարարության մի ժամանակաշրջան։
2. Աշոտը Ողորմածը բանակը դարցրեց մշտական և վերջ տվեց հյուսիս կովկասյան լեռնականների ասպատակություններին։ Մինչև Գագիկի Գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվելեին ինքնուրյուն հայկական թագաորությներ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպեընդունել իր գերիշխանությունը։ Աշոտ 3-րդ հայտնի էր իր բարի գործերով, այդ իսկ պատճառով ստացավ ողորմած անվանումը: Աշոտ ողորմածը նաև կառուցեց Անի մայրաքաղաքը: Իսկ Գագիկ առաջինի կառավարած ժամանակաշրջանը Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վերելքն էր:
3. Խասրովանուշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին Սանահինի և Հաղպատի վանքերը։ 1001թ Ավառտվեց Անիի հոյակեռտ Մայր տաճարի Կաթողիկեի կառուցումը որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։
4․
Անի
Հայոց հին մայրաքաղաքների շարքի մեջ ամենից սիրվածը թերևս Անին է։ Անին գտնվում էր Ախուրյան գետի բարձրադիր աջ ափին, ՀՍՍՀ Անիի շրջանի Խարկով գյուղի դիմաց, երեք կողմերից խոր ակոսված սարահարթակի վրա։
Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։ Անիի զարգացումն ու ծաղկումը սկսվում է 961 թվականով, երբ այն Բագրատունի Աշոտ 3-րդը դարձնում է պետության մայրաքաղաք։ Ընդամենը 40 — 50 տարվա ընթացքում հասարակ գյուղաքաղաքից Անին վերածվում է երկրի և Մերձավոր արևելքի խոշորագույն քաղաքներից մեկի։ 961 —1020 թվականների ընթացքում կառուցվում են քաղաքի ներքին (կամ Աշոտյան) ու Արտաքին (կամ Սմբատյան) պարիսպները, Մայր տաճարը, Գագկաշեն ու Ապուղամրենց և այլ եկեղեցիներ, քարավանատներ ու հյուրանոցներ, արքունի պալատը, ժայռափոր կացարաններ, բնակելի շենքեր, բաղնիքներ, արհեստավորական ու առևտրական կուղպակների շարքեր և բազմաթիվ այլ շենքեր։ Անին տարածվում է նաև Արտաքին պարսպից դուրս փռված սարահարթի վրա։ Բագրատունյաց թագավորության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի բոլոր թելերը ձգվում են դեպի Անի։ Մայրաքաղաքի հետ առանձնապես սերտ առնչություն ունեին մշակութային առումով՝ Տեկորը, Արդինան, Հոռոմոսը (Ղոշավանք) ու Խծկոնքը, իսկ պաշտպանական առումով՝ Մաղասաբերդն ու Տիգնիսը, որոնք մայրաքաղաքի մատույցները պաշտպանում էին արտաքին հարձակումներից։ XI դարի առաջին քառորդի վերջերից Անի–Շիրակի թագավորության ներքին կյանքում ծայր են առնում երկպառակություններ։ Տարոնի իշխանությունը (966 թ.), Տայքի կյուրապաղատությունը (1000 թ.) և Վասպուրականի թագավորությունը (1016 թ.) գրաված Բյուզանդական կայսրությունը ամեն կերպ ձգտում է նվաճել նաև Բագրատունիների Շիրակի թագավորությունը Անի մայրաքաղաքով։ Դրա հետ գրեթե միաժամանակ հասունանում էր սելջուկյան արշավանքների վտանգը։ Անին գրավելու համար Բյուզանդիան մի քանի արշավանքներ է կազմակերպում, որոնք բոլորն էլ ավարտվում են կայսերական զորքերի ամոթաբեր պարտությամբ։ Այնուամենայնիվ, կայսրությանը հաջողվում է 1045 թ. գրավել Անին։ Բայց բյուզանդական տիրապետությունը Անիում տևում է մինչև 1064 թվականը, երբ այն գրավվեց սելջուկյան սուլթան ԱլփԱրսլանի կողմից և ավերվեց։ Վերջինս 1072 թ. կիսավեր Անին վաճառում է Դվթի Էմիր Աբլ–Սվարեն, որն իր հերթին այն հանձնում է Մանուչեին։ Սկսած այդ ժամանակներից մինչև 1199 թվականը Անին գտնվում էր Մանուչեյան էմիրների տիրապետության տակ և մի քանի անգամ կարճ ժամանակով անցել է վրաց իշխանության ներքո (1124—1126 թթ., 1161 թ., 1174թ.): Զաքարյան իշխանները 1199թ. Անին ազատագրում են օտար տիրապետությունից և իբրև սեփականություն իրենց ձեռքին պահում մինչև Լենկթեմուրի արշավանքները։ Անիի ներքին կյանքի զարգացումը, սելջուկյան տիրապետության շրջանում մասնակի կանգառից հետո՝ Զաքարյանների իշխանության օրոք, մինչև մոնղոլական ծանր լծի հաստատումը, շարունակվում է բավական արագ թափով։ Այդ ժամանակներում Անիում կառուցվում են մի չարք եկեղեցիներ, իշխանական պալատներ ու բնակելի շատ շենքեր, վերանորոգվում են քաղաքի պաշտպանական պարիսպները, առանձին անհատների կողմից այդ պարիսպների ուղղությամբ կառուցվում են նոր աշտարակներ, շարունակվում է առևտրի ու արհեստագործության, մշակութային կյանքի առաջընթացը։