Միջատներ՝թիթեռներ, սարդեր,զատիկներ, 1
Պատրաստել ուսումնական նյութ
- Միջատները գարնանը ի՞նչ կարևոր դեր են կատարում բնության մեջ և բույսերի կյանքում
- Պատմեք այն միջատների մասին , որոնք օգտակար և առողջարար աշխատանք են կատարում
- Պատրաստել տեսադաս
- Խնամել տան կանաչող պատշգամբները
- Ներկայացնել պատշգամբի բույսերի տեսակները
- Ցույց տալ և սովորեցել բույսերի ճիշտ մշակման ձևը
- Նախագծի ընթացքը տեսանկարահանել և ստեղծել ուսումնական նյութ
Զատիկ

Զատկաբզեզները (զատիկներ) կազմում են բզեզների առանձին ընտանիք: ՀՀ-ում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում:Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1,1–16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին, մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով): Վերնաթևերն ունեն խճողված խիտ կերպավորում:Կարմիր մեջքին սև, հաճախ յոթ կետ ունեցող կլորիկ, շատ համակրելի զատիկին հավանաբար բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, Զատկի տոնի օրերին նրա ի հայտ գալու հետ: Ժողովրդի մեջ հայտնի է նաև «մարիամ բոլոջ», «չալպղոճ» և այլ անուններով:Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին: Կենդանիների մեծ մասի համար զատկաբզեզները թունավոր են:Բայց քչերը գիտեն, որ առաջին հայացքից անօգնական թվացող զատիկը գիշատիչ է: Նա վազվզում կամ թռչում է ճյուղից ճյուղ ու տերևից տերև և կեր է փնտրում: Տեսակների մեծ մասն օգտակար է. ոչնչացնում է մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատներին՝ լվիճներին, տզերին: Օրվա մեջ կարող է ուտել մինչև 200 լվիճ: Զատիկի թրթուրն ուտում է գրեթե 2 անգամ ավելի:Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատիկը և որդան կարմիրով սնվող զատիկը):Որոշ զատիկներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց:
Թիթեռներ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
ՀՀ-ում, գլխավորապես Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի անտառներում, հանդիպում են 3 հզ. տեսակի թիթեռներ:Թիթեռները լինում են օգտակար և վնասատու: Օգտակար թիթեռներից դեռևս հին ժամանակներից հայտնի է թթենու մետաքսագործը (շերամը), որի թելից գործում են մետաքս: Թիթեռները մեծ նշանակություն ունեն նաև բույսերի փոշոտման համար: Թիթեռների վնասակար տեսակների թրթուրները գյուղատնտեսական մշակաբույսերի, գեղազարդիչ և պտղատու ծառերի վնասատուներ են:
Սարդեր
Սարդերը սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգի ներկայացուցիչներ են: Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք:
Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։