1.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը(զինվորը) գիշերը գնացքով է գնալու ու նրան (որևէ մեկին)էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքը (որսորդը) անտառում արջ է տեսել, իսկ նա (ինչոր մեկը)չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն ( գիտնականին) իրեղեն ապացույցներ են պետք, նա (գիտնականը) իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա (ինչոր մեկը)իզուր է անհանգստանում, ինքը (անծանոթը)միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա (ընկերը) իզուր ժամանակ չկորցնի, ինքը (հեըախույզը)գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:
2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ` Տղայի հայրը նրանով է պարծենում: Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա (ընկերը)վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը (տղան)գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն (տատին աղջիկան)այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան ( աղջիկը տատիին)այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին իր (ծերունու)մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա (տղայի)մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը (գայլը) չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա (որևէ մեկը)չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, ()թե՞ ինքը ()դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում: — Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան (որդուն) էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա (արեգակի շորջը) շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա (ընկերուհին) երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից (ինչ որ մեկից)բացի բոլորին վստահում է:
Կետադրե՛լ տեքստը.
Արև մի կեսօր, Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ոչ Կաքավաբերդը, ոչ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից համարյա թե կռացել հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ՝ մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։